00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում գազի խնդրի հետևանքով տրանսպորտի գինը մի քանի անգամ աճել է. Աբրահամյան

© Photo : press office of MES of ArtsakhԱռատ ձյան հետևանքները Ստեփանակերտում
Առատ ձյան հետևանքները Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Արցախում խնդիրների կուտակումը կարող է բերել 2 հետևանքի` Արցախի հայաթափմանն ու նոր պատերազմի։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված` այսօր տրանսպորտի գինը մի քանի անգամ աճել է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Շատերի մոտ տպավորություն կա, թե գազամատակարարումը միայն ջեռուցման խնդիր է լուծում։ Սակայն գազի բացակայության հետևանքով ճգնաժամի մեջ են հայտնվել մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները և արտադրությունները»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը շատ ավելի խորացման և բարդացման միտումներ ունի։ Աբրահամյանը կարծում է, որ Արցախում միայն գազամատակարարման խնդիրը չէ` կան մի շարք կարևոր այլ հարցեր, որոնց կուտակումը կարող է բերել 2 հետևանքի` Արցախի հայաթափմանն ու նոր պատերազմի։
Աբրահամյանը հավելեց, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները յուրաքանչյուրն իր մասով հետագայում ռազմական գործողությունների նշմարում է։ Այսինքն` մեր շուրջ գործընթացներ են ընթանում, որոնք որոշակի ժամանակ հետո կարող են պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Լրահոս
0