https://armeniasputnik.am/20220324/hajastanum-karevvor-apranqneri-gnery-chen-bardzrana-u-nujnisk-kijnen-pashinjan-40118587.html
Հայաստանում կարևոր ապրանքների գները չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն. Փաշինյան
Հայաստանում կարևոր ապրանքների գները չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն. Փաշինյան
Փաշինյանն ընդգծեց սոցիալական խնդիրները մեղմելու քաղաքականության անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այն իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ... 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T12:08+0400
2022-03-24T12:08+0400
2022-03-24T12:56+0400
նիկոլ փաշինյան
գնաճ
աշխատավարձ
հայաստան
հհ կառավարություն
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/17/35668256_0:0:1600:900_1920x0_80_0_0_4b0428b2c4ec98540fe9f343c6a1de7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում մի շարք կարևոր ապրանքների գներ չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով աշխարհում ու հայաստանում առկա սոցիալ–տնտեսական վիճակին ու գրանցվող համաշխարհային գնաճին։Այդուհանդերձ, Փաշինյանն ընդգծեց սոցիալական խնդիրները մեղմելու քաղաքականության անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այն իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ բյուջեն։Վարչապետը նաև հայտարարեց, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան։ Այսպես` մարտի առաջին 20 օրվա տվյալներով` Հայաստանում դրամաշրջանառությունը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է ավելի քան 60 մլրդ դրամով։ ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի ավելի քան 1400 քաղաքացի է արդեն գրանցվել ՀՀ պետռեգիստրումՍա, ըստ նրա, պայմանավորված է մարդկանց մեծ ներհոսքով, ինչը կարող է դրական արդյուքներ ստեղծել։ Փետրվար ամսին ՀՀ–ում, Փաշինյանի խոսքով, աշխատատեղերի աճ է արձանագրվել։ Գրանցված աշխատատեղերի թիվը 646 077 է։ Միջին աշխատավարձը փետրվարին կազմել է 232 235 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/17/35668256_140:0:1340:900_1920x0_80_0_0_1868f8944c137a04c7bb5595b9b53026.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գնաճ, աշխատավարձ, հայաստան, հհ կառավարություն, նիստ
Հայաստանում կարևոր ապրանքների գները չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն. Փաշինյան
12:08 24.03.2022 (Թարմացված է: 12:56 24.03.2022) Փաշինյանն ընդգծեց սոցիալական խնդիրները մեղմելու քաղաքականության անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այն իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ բյուջեն։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում մի շարք կարևոր ապրանքների գներ չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով աշխարհում ու հայաստանում առկա սոցիալ–տնտեսական վիճակին ու գրանցվող համաշխարհային գնաճին։
«Հայաստանն այսօր ներմուծումների ու արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության` չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ։ Հույս ունեմ` առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,–ասաց վարչապետը։
Այդուհանդերձ, Փաշինյանն ընդգծեց սոցիալական խնդիրները մեղմելու քաղաքականության անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այն իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ բյուջեն։
Վարչապետը նաև հայտարարեց, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան։ Այսպես` մարտի առաջին 20 օրվա տվյալներով` Հայաստանում դրամաշրջանառությունը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է ավելի քան 60 մլրդ դրամով։
Սա, ըստ նրա, պայմանավորված է մարդկանց մեծ ներհոսքով, ինչը կարող է դրական արդյուքներ ստեղծել։ Փետրվար ամսին ՀՀ–ում, Փաշինյանի խոսքով, աշխատատեղերի աճ է արձանագրվել։ Գրանցված աշխատատեղերի թիվը 646 077 է։
Միջին աշխատավարձը փետրվարին կազմել է 232 235 դրամ։