00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կարող է ծխախոտի դեֆիցիտ առաջանալ Ուկրաինայում իրավիճակի հետևանքով

© Sputnik / Andranik GhazaryanԾխախոտ
Ծխախոտ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
Կառավարությունն իրավիճակը շտկելու համար փոփոխություն է ծրագրում գործող իրավական կարգավորումներում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում կարող է ծխախոտի դեֆիցիտ առաջանալ։
Այս է վկայում ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ էկոնոմիկայի ներկայացրած նախագիծը։
Դրա համաձայն, Ուկրաինայում ծալալվող գործողությունների հետևանքով ծխախոտային արտադրանքի արտադրման և ներմուծման խոչընդոտներ են առաջացել։
Իսկ Ուկրաինայի փոխարեն այլ երկրներից ծխախոտային արտադրանք ներկրելուն խոչընդոտում է ՀՀ–ում գործող օրենսդրությամբ սահմանված ներկրվող ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա պարտադիր մակնշման առկայության պահանջը։
Նախարարությունը հաշվարկել է, որ ներմուծում չիրականացնելու դեպքում ՀՀ ծխախոտային շուկայի մասնակիցների թիվը կտրուկ կնվազի, ինչը կարող է հանգեցնել շուկայի կենտրոնացվածության։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վճարվի ամսական շուրջ 3,4 մլրդ դրամ հարկ։
Ստեղծված իրավիճակից ու հնարավոր բարդացումներից խուսափելու համար էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի մակնշման գործող կարգերում և ժամանակավորապես` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցնել գործող սահմանափակումը։
Նախագիծն այսօր պետք է հաստատվեր կառավարության նիստում։ Բայց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քվեարկությունից առաջ զգուշացրեց, որ նախագծի հաստատումից հետո դրանում որոշ փոփոխություներ պետք է իրականացվեն` մինչև ուժի մեջ մտնելը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ հարցը նիստից անմիջապես առաջ օրակարգից հանվել է։
«Փոխվարչապետի հետ համաձայնությամբ այդ հարցը հանվել է, որպեսզի կոմիտեում մեկ անգամ ևս քննարկվի»,– ասաց Հարությունյանը։
Այսպիսով, ծխախոտի ներկրմանը վերաբերող կարգավորումների ընդունումը հետաձգվեց առնվազն մեկ շաբաթով` մինչև կառավարության հաջորդ նիստը։ Թեև չի բացառվում, որ ավելի երկար ժամանակով։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 22,7 մլրդ դրամի ծխախոտային արտադրանք, որի 42 տոկոսը` Ուկրաինայից։
Լրահոս
0