https://armeniasputnik.am/20220324/hh-agnn-adrbejanakan-zvorqi-parukh-gjugh-nerkhuzhelu-veraberjal-hajtararutjun-e-taratsel-40155365.html
ՀՀ ԱԳՆ–ն ադրբեջանական զորքի` Փառուխ գյուղ ներխուժելու վերաբերյալ հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ–ն ադրբեջանական զորքի` Փառուխ գյուղ ներխուժելու վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների... 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T21:46+0400
2022-03-24T21:46+0400
2022-03-24T21:49+0400
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2255/04/22550493_0:85:1600:985_1920x0_80_0_0_c1b98a456eed2ae331032d0962e8c86f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերն անհապաղ վերադառնան ելման դիրքեր։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։«Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը»,– նշում է ԱԳՆ–ն։Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:Ադրբեջանական ԶՈւ–ն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. ի՞նչ է կատարվում Փառուխում և Խրամորթում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2255/04/22550493_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6e844d96d083f981b7b6795830bb1a2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան
ՀՀ ԱԳՆ–ն ադրբեջանական զորքի` Փառուխ գյուղ ներխուժելու վերաբերյալ հայտարարություն է տարածել
21:46 24.03.2022 (Թարմացված է: 21:49 24.03.2022) Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերն անհապաղ վերադառնան ելման դիրքեր։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության
կայքում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։
«Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը»,– նշում է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։
«Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,– շեշտում է ԱԳՆ–ն։
Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին: