Կիևը պե՞տք է զիջի իր տարածքները, թե ոչ․ Բայդենը չի կողմնորոշվում

© REUTERS / LEAH MILLISՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Ջո Բայդեն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բայդենն առաջարկել է Ուկրաինային հնարավորություն տալ մասնակցելու G20-ի հանդիպումներին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հավատում, թե Ուկրաինան իրավիճակը կարգավորելու համար ստիպված կլինի զիջել իր տարածքի մի մասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սակայն դրանից մեկ րոպե առաջ Բայդենն ասել էր, որ Ուկրաինան պետք է ինչ-որ տարածքներ զոհաբերի հանուն կարգավորման։
Ասուլիսի ժամանակ նրան հարցրել են` Կիևը ստիպված կլինի՞ որոշ տարածքներ զիջել հրադադարի հասնելու համար։
«Դա ամբողջությամբ կախված է Ուկրաինայից։ Կան բանակցություններ, որոնց ես չեմ մասնակցում, իրենք պետք է իրենց որոշումը կայացնեն այս հարցում»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը նաև առաջարկել է Ուկրաինային հնարավորություն տալ մասնակցելու G20-ի հանդիպումներին, եթե հնարավոր չլինի Ռուսաստանին հանել կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
Լրահոս
0