00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի ԳՎ–ն Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել. ՀՀ–ն ձեռնպահ է մնացել

© Photo : UN Photo/Cia PakВыступление Генерального секретаря ООН Антониу Гутерриша на Генеральной ассамблее ООН (25 сентября 2018). Нью-Йорк
Выступление Генерального секретаря ООН Антониу Гутерриша на Генеральной ассамблее ООН (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովը Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանաձևի համահեղինակներն են մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ–ն, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Լիտվան, Լատվիան։ Փաստաթուղթը պատրաստվեց, երբ Մեքսիկան և Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ–ում չկարողացան հասնել իրենց բանաձևի ընդունմանը։
Բանաձևին կողմ են քվեարկել 140 պետություն, ձեռնպահ են մնացել 38–ը, դեմ են եղել Բելառուսը, Էրիթրեան, ԿԺԴՀ–ն, Ռուսաստանն ու Սիրիան։ Ձեռնպահ մնացածների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կուբան, Եթովպիա, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տաջիկստանն ու մի շարք այլ երկրներ։
Մարդասիրական նախագիծը, որն ի սկզբանե նախատեսվում էր ընդունել ԱԽ–ում, Ռուսաստանին դատապարտող քաղաքական գնահատականներ էր պարունակում (ինչպես և ԳՎ–ի ներկայիս բանաձևը), ու այդ պատճառով ՌԴ–ի կողմից վետոյի էր դատապարտված։
Արդյունքում Ֆրանսիան և Մեքսիկան որոշեցին հասնել իրենց բանաձևի քվեարկությանը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ–ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՄԱԿ–ի ԱԽ–ի արևմտյան գործընկերները հայտարարել են, որ առանց քաղաքական գնահատականների բանաձևի նման նախագիծ իրենց հարկավոր չէ։ Միևնույն ժամանակ ի տարբերություն ՄԱԿ–ի ԱԽ որոշման ՄԱԿ–ի ԳՎ բանաձևերը չեն կարող հարկադիր միջոցներ ներառել պետությունների նկատմամբ։
ԳՎ–ի ընդունած բանաձևում ասվում է, որ այն «պահանջում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ ՌԴ գործողությունները»։ Հեղինակները պնդում են, որ «Ուկրաինայի տարածքում ՌԴ ռազմական հարձակումն ու դրա մարդասիրական հետևանքները այնպիսի մասշտաբների են հասնում, որոնց միջազգային հանրությունը տասնամյակներով չի տեսել Եվրոպայում»։ Բացի այդ, տեքստում կոչ է արվում կատարել մարտի 2-ին ընդունած ՄԱԿ–ի ԳՎ–ի բանաձևը (բանաձևում ՌԴ–ին հորդորում էին դադարեցնել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունները և դուրս բերել զորքը, դատապարտվում էր ՌԴ–ի` «սեփական միջուկային ուժերի պատրաստությունը բարձրացնելու» որոշումը)։
Ընդունված բանաձևի համաձայն` ՄԱԿ–ի ԳՎ–ն «ընդգծում է, որ Ուկրաինայի քաղաքների, մասնավորապես Մարիուպոլի շրջափակումը էլ ավելի է սրում մարդասիրական իրավիճակը»։ Հեղինակները պահանջում են դադարեցնել քաղաքների շրջափակումը։
Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, Մարիուպոլում մարդիկ սարսափելի վիճակում են, մի մասը պարզապես մահանում է սովից և ծարավից, բայց նրանց նախկինի պես բաց չեն թողնում ազգայնականները, նրանք նախկինի պես փորձում են պատսպարվել քաղաքացիական բնակչության հետևում, և միակ փրկությունը ԴԺՀ–ի ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններն են։
Քաղաքական կետերից բացի, տեքստում զուտ մարդասիրական թեզեր էլ կան` խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, լրագրողներին, ինչպես նաև բուժանձնակազմին պաշտպանելու պահանջներ։ Պահանջվում է նաև անվտանգ միջանցք ապահովել խաղաղ բնակիչների, այդ թվում օտարերկրացիների համար։
Բանաձևի համաձայն` ԳՎ–ն կողմերից պահանջում է անվտանգ մարդասիրական հասանելիություն ապահովել, դատապարտում է մարդասիրական իրավունքի խախտումն ու կոչ անում կատարել այն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 33 մարդու
Լրահոս
0