00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Բրիտանիան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 33 մարդու

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել մեդիապահոցԼոնդոն
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Լոնդոն
Բաժանորդագրվել
Ինչպես նշվում է ֆինանսների նախարարության փաստաթղթում, պատժամիջոցները ենթադրում են այդ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների սառեցում:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Մեծ Բրիտանիան այսօր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 33 ֆիզիկական և 26 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց տակ են հայտնվել նաև «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, ինչպես նաև «Գազպրոմբանկը» և «Ալֆա Բանկը»: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության փաստաթղթում:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆի, «Սբերբանկի» նախկին առաջին փոխնախագահ Լև Հասիսի, TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովի, պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի դեմ:
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Օլեգ Ակսյուտինը, «Ռոսնեֆտի» առաջին փոխնախագահ Դիդյե Կասիմիրոն, «Ռոսնեֆտի» նավթագազային և օֆշորային բիզնեսի զարգացման գծով նախագահ Զելկո Ռունյեն, գործարար Եվգենի Շվիդլերը, Մելիտոպոլի քաղաքապետի պաշտոնակատար Գալինա Դանիլչենկոն և ՌԴ ԱԳ նախարարի զարմուհին` Պոլինա Կովալևին:
Պատժամիջոցները ենթադրում են Բրիտանիայում ակտիվների սառեցում և երկիր մուտքի արգելք: Պատժամիջոցների հիմք են դարձել «Ուկրաինայի ապակայունացման, սպառնալիքի և Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու անկախության խաթարմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները» դադարեցնելու Մեծ Բրիտանիայի միջոցառումները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
Լրահոս
0