https://arm.sputniknews.ru/20220324/prankernery-hraparakel-en-britanaci-nakharari-het-zrujci-ambvoghjakan-tarberaky-40149541.html
Պրանկերները հրապարակել են բրիտանացի նախարարի հետ զրույցի ամբողջական տարբերակը
Պրանկերները հրապարակել են բրիտանացի նախարարի հետ զրույցի ամբողջական տարբերակը
Sputnik Արմենիա
Բրիտանիայի պաշտպանության նախարարի համար երկխոսությունը շատ տարօրինակ ավարտ է ունեցել։ 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T20:14+0400
2022-03-24T20:14+0400
2022-03-24T20:18+0400
մեծ բրիտանիա
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/2167/94/21679498_0:10:1601:910_1920x0_80_0_0_7a27849ad455d59a759526b7bbb17cc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) YouTube-ում հրապարակել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ զրույցի ամբողջական տարբերակը։Նշենք, որ պրանկերները զրուցել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից:Տեսագրության նկարագրության մեջ ասվում է, որ մի քանի դրվագներ հեռացվել են, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք կարող են ազդել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության վրա: Մասնավորապես, դա վերաբերում է Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու և փորձարկելու հարցի քննարկմանը։Պրանկերների հետ զրույցի ժամանակ բրիտանացի նախարարն ասել է, որ իր երկրի հակատանկային սարքերի պաշարներն ավարտվում են, քանի որ Լոնդոնը Կիևին է տվել գրեթե բոլոր շարժական հակատանկային կառավարվող հրթիռները: Նա նաև պատմել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Մեծ Բրիտանիայի շահագրգռվածության մասին:Բացի այդ, Ուոլեսը չի բացառել միջուկային զենքի մշակման հարցում Կիևին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն նկատել է, որ Ռուսաստանին հավանաբար դա դուր չի գա:«Մենք կմտնենք Սև ծովի ջրեր։ Կարծում եմ՝ դա շուտով տեղի կունենա», - հավելել է Ուոլեսը՝ նշելով, որ խոսքը չի վերաբերում ուկրաինական ջրերին, որոնք արգելափակում է ՌԴ-ն։Նույն զրույցի ընթացքում քաղաքական գործիչն անհաջողակներ է անվանել Ուկրաինայի պայմաններից վրդովված կամավորներին: Նա ասել է, որ չի կարող պատասխանատվություն կրել «այն ապուշների համար, որոնք գնում և հարցազրույցներ են տալիս ԶԼՄ-ներին»:Զրույցն ավարտվում է «Կեցցե Ուկրաինան» արտահայտությամբ։ Կուզնեցովը նաև ասում է. «Փառք Վովանին և Լեքսուսին»։ Զարմացած Ուոլեսը ավարտում է երկխոսությունը։Մարտի 17-ին Բեն Ուոլեսը հայտնել էր, որ պրանկերների զոհ է դարձել. իրեն զանգել են ու ներկայացել որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։Դրանից մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դիմել էր YouTube-ին՝ խնդրելով հեռացնել տեսանյութը հարթակից: Բրիտանական ռազմական գերատեսչությունում կարծում են, որ այն կարող է սպառնալիք դառնալ երկրի ազգային անվտանգության համար:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2167/94/21679498_71:0:1494:1067_1920x0_80_0_0_6d3e81563d5d838d39e6e468fd4fc632.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մեծ բրիտանիա, նախարար
Պրանկերները հրապարակել են բրիտանացի նախարարի հետ զրույցի ամբողջական տարբերակը
20:14 24.03.2022 (Թարմացված է: 20:18 24.03.2022) Բրիտանիայի պաշտպանության նախարարի համար երկխոսությունը շատ տարօրինակ ավարտ է ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) YouTube-ում հրապարակել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ
զրույցի ամբողջական տարբերակը։
Նշենք, որ պրանկերները զրուցել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից:
Տեսագրության նկարագրության մեջ ասվում է, որ մի քանի դրվագներ հեռացվել են, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք կարող են ազդել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության վրա: Մասնավորապես, դա վերաբերում է Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու և փորձարկելու հարցի քննարկմանը։
Պրանկերների հետ զրույցի ժամանակ բրիտանացի նախարարն ասել է, որ իր երկրի հակատանկային սարքերի պաշարներն ավարտվում են, քանի որ Լոնդոնը Կիևին է տվել գրեթե բոլոր շարժական հակատանկային կառավարվող հրթիռները: Նա նաև պատմել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Մեծ Բրիտանիայի շահագրգռվածության մասին:
Բացի այդ, Ուոլեսը չի բացառել միջուկային զենքի մշակման հարցում Կիևին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն նկատել է, որ Ռուսաստանին հավանաբար դա դուր չի գա:
«Մենք կմտնենք Սև ծովի ջրեր։ Կարծում եմ՝ դա շուտով տեղի կունենա», - հավելել է Ուոլեսը՝ նշելով, որ խոսքը չի վերաբերում ուկրաինական ջրերին, որոնք արգելափակում է ՌԴ-ն։
Նույն զրույցի ընթացքում քաղաքական գործիչն անհաջողակներ է անվանել Ուկրաինայի պայմաններից վրդովված կամավորներին: Նա ասել է, որ չի կարող պատասխանատվություն կրել «այն ապուշների համար, որոնք գնում և հարցազրույցներ են տալիս ԶԼՄ-ներին»:
Զրույցն ավարտվում է «Կեցցե Ուկրաինան» արտահայտությամբ։ Կուզնեցովը նաև ասում է. «Փառք Վովանին և Լեքսուսին»։ Զարմացած Ուոլեսը ավարտում է երկխոսությունը։
Մարտի 17-ին Բեն Ուոլեսը հայտնել էր, որ պրանկերների զոհ է դարձել. իրեն զանգել են ու ներկայացել որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։
Դրանից մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը
դիմել էր YouTube-ին՝ խնդրելով հեռացնել տեսանյութը հարթակից: Բրիտանական ռազմական գերատեսչությունում կարծում են, որ այն կարող է սպառնալիք դառնալ երկրի ազգային անվտանգության համար: