00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ ուղիղ կապը որևէ բան չի փոխում. Աղաջանյանի արձագանքը ԱՄՆ Պետդեպին

© AFP 2024 / Nicholas KAMMԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
ԱՄՆ Պետդեպ
Բաժանորդագրվել
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև արձանագրեց, որ անգամ եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները Ադրբեջանն առ այսօր չի կատարել ու շարունակում է չկատարել։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի հետ ուղիղ կապը գործնականում որևէ բան չի փոխում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` արձագանքելով ԱՄՆ այսօր տարածած հայտարարությանը, որով Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր արվում ԼՂ–ում ապաէսկալացիայի համար օգտագործել «ուղիղ կապի ուղիները»։
«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ հաղորդակցվելու ձևաչափեր եղել են, կան, ու պարբերաբար մեր որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև հանդիպումներ են ունենում, բայց գործնականում դա որևէ բան չի փոխում»,– Պետդեպի հայտարարությանն ի պատասխան ասաց Աղաջանյանը։
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նաև շեշտեց, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար Ղարաբաղյան հարց կամ կոնֆլիկտ գոյություն չունի, խնդիրը լուծված է, և, հետևաբար, բանակցությունների կարիք էլ չկա։
«Հայկական կողմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է ադրբեջանականից, և դրանով է պայմանավորված, որ բոլոր գործընթացներում մշտապես կա երրորդ կողմը, որը մեր խորին համոզմամբ, որոշակիորեն բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը` ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում»,– ասաց Աղաջանյանը։
Այդուհանդերձ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև արձանագրեց, որ անգամ եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններն Ադրբեջանն առ այսօր չի կատարել ու շարունակում է չկատարել` դրանով դելիգիտիմացնելով այդ հայտարարությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
Լրահոս
0