00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը չի կիսում Հայաստանի իշխանությունների հայտարարած խաղաղության օրակարգը. Աղաջանյան

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Էդուարդ Աղաջանյան
Բաժանորդագրվել
Էդուարդ Աղաջանյանը վերահաստատեց իշխող քաղաքական ուժի տեսակետը, որ խաղաղության օրակարգը բխում է ՀՀ շահերից, իրենց առաքելությունն է այդ օրակարգից որևէ պարագայում չշեղվելը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը գործնականում չի կիսում Հայաստանի իշխանությունների կողմից սպասարկվող խաղաղության օրակարգը։ Այսօր հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` վերլուծելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ ու ռազմական գործողությունները։
«Չնայած Ադրբեջանը հրապարակային խոսույթում միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով և կողմնակից, բայց գործնականում մենք տեսնում ենք լրիվ հակառակ գործողություններ»,– ասաց Աղաջանյանը։
Այդուհանդերձ, իշխանության ներկայացուցիչը վերահաստատեց իշխող քաղաքական ուժի տեսակետը, որ խաղաղության օրակարգը բխում է ՀՀ շահերից, ու իրենց առաքելությունն այդ օրակարգից որևէ պարագայում չշեղվելն է։
«Այն, ինչ տեղի է ունենում, մենք գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ` միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու Հայաստանի կառավարության հայտարարած խաղաղության օրակարգը»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
Լրահոս
0