ԱՄՆ-ն համառորեն շարունակում է ՌԴ–ին մեկուսացնելու քաղաքականությունը, բայց ուզածին չի հասնի

© Sputnik / Алексей Майшев / Անցնել ֆոտոբանկԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ռոմանտիկ շրջանն անցյալում է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Կրեմլում գիտեն, որ ԱՄՆ-ն համառորեն շարունակում է Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությունը, բայց չի կարող հասնել իր նպատակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մինչև հիմա այդ քաղաքականությունը միայն մասամբ կարող էր արդյունավետ լինել։ Բայց աշխարհը շատ ավելի բազմազան է, քան ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները։ Մեծ թվով երկրներ ավելի հավասարակշռված ու սթափ մոտեցում են նախընտրում», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով ՝ այդ երկրները նախընտրում են հարցեր տալ ուղիղ երկխոսության ընթացքում, ինչ-որ հարցում համաձայնել, ոչ թե, ինչպես ասում են, կտրել թելերը։
«Այդ պատճառով, անկասկած, նման քաղաքականությունն իր էությամբ սնանկ է և, իհարկե, չի կարող հասնել նպատակին", - ընդգծել է Պեսկովը:
Նրա խոսքով` G20-ի ձևաչափը կարևոր է, Ռուսաստանը պատրաստ կլինի մասնակցել դրան, բայց եթե ՌԴ–ին հեռացնեն, ոչ մի մահացու բան տեղի չի ունենա։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հանդես էր եկել Ռուսաստանին «Մեծ քսանյակի» կազմից հանելու օգտին:
«Եթե դա հնարավոր չլինի, ինչպես մեզ մոտ ասում են, ոչ մի մահացու բան տեղի չի ունենա ։ Ակնհայտ է, որ և՛ ԱՀԿ-ի, և՛ միջազգային իրավունքի բոլոր կանոնների խախտման պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է նոր վեկտորներ կառուցել բոլոր ոլորտներում, հարաբերությունների նոր վեկտորներ։ Ինչով էլ զբաղվելու ենք մենք», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ռոմանտիկ շրջանն անցյալում է, հիմա աշխատանքային առօրյան է սկսվել, իսկ դաշինքն ի սկզբանե ստեղծվել է առճակատման համար, այդպիսին էլ մնում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։
Լրահոս
0