https://armeniasputnik.am/20220325/belgvorvodi-marzi-zhuravlvovka-gjughi-gndakvotsutjan-hetevanqvov-zinvvorakan-hvogevvorakan-e-zvohvel-40181061.html
Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զինվորական հոգևորական է զոհվել
Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զինվորական հոգևորական է զոհվել
Օլեգ Արտեմովը զորամասի հրամանատարի օգնականն էր։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T16:12+0400
2022-03-25T16:12+0400
2022-03-25T16:22+0400
ուկրաինա
ռուսաստան
հոգևորական
մահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/19/40178973_0:30:1200:706_1920x0_80_0_0_8fdfd8ae1ef55ff8dc2cbff96cbda3f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է բրիգադի հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Օլեգ Արտեմովը։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության սինոդական բաժնի նախագահ, Բրոնիցի եպիսկոպոս Սավատին (Զագրեբելնի):«Սրտի մեծ ցավով տեղեկացա Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության ժամանակ զինվորական հոգևորական, ավագ քահանա Օլեգ Արտեմովի մահվան մասին. նա զոհվել է հովվապետական պարտքը կատարելիս»»,-ասված է Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի միտրոպոլիտ Վարսոնոֆիին (Սուդակովին) ուղարկված նրա ցավակցության մեջ, որը հրապարակվել է բաժնի կայքում:Ռուս ուղղափառ եկեղեցուց հայտնում են, որ Արտեմովը զոհվել է մարտի 24-ին Ուկրաինայի հետ սահմանից 2 կմ հեռու գտնվող Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության ժամանակ։ Ավելի վաղ տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից արձակված կրակոցի հետևանքով գյուղում արկ է պայթել:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/19/40178973_133:0:1200:800_1920x0_80_0_0_fc6e05d99d5fae664ee1b003d8f165a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, հոգևորական, մահ
ուկրաինա, ռուսաստան, հոգևորական, մահ
Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զինվորական հոգևորական է զոհվել
16:12 25.03.2022 (Թարմացված է: 16:22 25.03.2022) Օլեգ Արտեմովը զորամասի հրամանատարի օգնականն էր։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է բրիգադի հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Օլեգ Արտեմովը։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության սինոդական բաժնի նախագահ, Բրոնիցի եպիսկոպոս Սավատին (Զագրեբելնի):
«Սրտի մեծ ցավով տեղեկացա Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության ժամանակ զինվորական հոգևորական, ավագ քահանա Օլեգ Արտեմովի մահվան մասին. նա զոհվել է հովվապետական պարտքը կատարելիս»»,-ասված է Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի միտրոպոլիտ Վարսոնոֆիին (Սուդակովին) ուղարկված նրա ցավակցության մեջ, որը հրապարակվել է բաժնի կայքում:
Ռուս ուղղափառ եկեղեցուց հայտնում են, որ Արտեմովը զոհվել է մարտի 24-ին Ուկրաինայի հետ սահմանից 2 կմ հեռու գտնվող Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության ժամանակ։ Ավելի վաղ տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից արձակված կրակոցի հետևանքով գյուղում արկ է պայթել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։