00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե հաշմանդամ չլինեի, երևի գորշ կյանքով կապրեի. ինչպես Լուսինեն նվաճեց ռուսական լեռները

© Sputnik / Asatur YesayantsԽանտի Մանսիյսկում կայացած "Մենք միասին են" պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը
Խանտի Մանսիյսկում կայացած Մենք միասին են պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Բաժանորդագրվել
1–ին միջազգային մրցույթ և միանգամից ոսկե մեդալ․ սնոուբորդիստ Լուսինե Կարապետյանի համար ՌԴ–ում կայացած միջազգային պարալիմպիկ խաղերը հաղթական դարձան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում 40-ամյա Լուսինեն պատմել է 88–ի երկրաշարժի և սպորտի միջոցով կյանքը փայլուն դարձնելու մասին։
Ուսուցիչները գոռում էին՝ մնացեք տեղերում, դուրս չգա՛ք․ սա Լուսինեի վերջին հիշողությունն է Սպիտակի ռուսական դպրոցից։ Հետո աչքերը բացեց խավարի մեջ։ 88-ի երկրաշարժի ժամանակ այս դպրոցն ամենաավերվածներից էր։
«Քիչ բան եմ հիշում. առաջին դասարան էի։ Դասարանում մոտ 36 աշակերտ էինք, կարծեմ 8-ը ողջ մնացինք։ Այդ օրը ուսուցչուհին, չգիտես ինչու, ինձ պատի մոտի նստարանից տեղափոխեց մեջտեղի շարք՝ դռանն ավելի մոտ, երևի այդպես էր ի վերուստ սահմանված, որ ես պետք է վերապրեի երկրաշարժը․․․ Հետո ամեն ինչ սկսեց ցնցվել, դրանից հետո ոչինչ չեմ հիշում, երևի գիտակցությունս կորցրել էի։ Աչքերս բացեցի` մութ էր ու երեխաների ձայներ էին, մեկ էլ մեծերի ձայներ էին լսվում, անընդհատ անուններ էին գոռում, իրենց երեխաներին էին փնտրում»։
Դպրոցի փլատակների տակ Լուսինեին էլ հայրն էր փնտրում։ Ի տարբերություն մյուս ծնողների՝ դստեր անունը չէր բղավում. վախենում էր` պատասխան չլինի։ Որոշել էր պարզապես փնտրել, ինչքան երեխա կգտնի, կհանի փլատակների տակից։ Մի քանի երեխայի հանելուց հետո տեսնում է Լուսինեի կոշիկը, բայց էլի վախենում է ձայն տալ․ գտնել կոշիկը, դեռ չի նշանակում, որ երեխային էլ ողջ ես գտնելու։
«Ինձ գտավ, ասաց՝ Լուս ջան, դու ես․․․, ասացի՝ պապ ջան, հանեցիր ինձ... Գլխի տրավմա էի ստացել, ամբողջովին արյունոտ էի, կոտրված էր ոտքս, ձեռքս շատ վատ վիճակում էր` ճզմված էր․․․»։
Լուսինեի մոր ու 5-ամյա եղբոր մարմինները միայն 3 օր անց կարողացան գտնել բնակելի շենքի փլատակներից։
«Հայրիկիս հետ մենակ մնացինք»։
7-ամյա Լուսինեին տեղափոխեցին Երևան, հետո Մոսկվա․ այնտեղ նրա ձախ ձեռքը դաստակից անդամահատեցին, ապա տեղափոխեցին Գերմանիա, ԱՄՆ, Կուբա։ Վերականգնողական շրջանը երկար տևեց։
90-ականների սկզբին Լուսինեն առաջիններից էր, որ մասնակցեց Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միության կազմակերպած սպորտային ճամբարին։ Այդպես մոտ 30 տարի առաջ՝ 91-92թթ–ին էլ, սկսեց լեռնադահուկավազքով զբաղվել, ապա նաև ուժերը փորձեց սեղանի թենիսում, մեծ թենիսում։ 3 տարի առաջ էլ սպորտային նոր կիրք գտավ՝ սնոուբորդ։
Ավելի նոր, հետաքրքիր ու ավելի գրավիչ․ այսպես է Լուսինեն բնորոշում սնոուբորդը։ Այս սպորտաձևի առավելություններից մեկն էլ այն է, որ պարա-սնոուբորդը նոր է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, հետևաբար՝ այս սպորտաձևում մրցակիցներն էլ քիչ են։
Անաստասիա Բաղիյանը պարալիմպիկ խաղերում հաղթել է բիաթլոնային սպրինտի մրցավազքում
«Սնոուբորդն ինձ համար բացահայտում էր։ Ավելի դժվար է, քան դահուկը, բայց դա ինձ դուր է գալիս»։
Մարտի 16-21-ը Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած «Մենք միասին ենք» պարալիմպիկ միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացված էր սնոուբորդի, նստած հոկեյի ու դահուկավազքի սպորտաձևերում։ Հայաստանից բացի մրցաշարին մասնակցում էին Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և, իհարկե, խաղերի կազմակերպիչ Ռուսաստանը։
© Sputnik / Asatur YesayantsԽանտի Մանսիյսկում կայացած "Մենք միասին են" պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը
Խանտի Մանսիյսկում կայացած Մենք միասին են պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Խանտի Մանսիյսկում կայացած "Մենք միասին են" պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը
Լուսինեն մեր երկիրը ներկայացնող երկու սնոուբորդիստներից մեկն էր։ Թեպետ սպորտաձևը նոր է, բայց մարզչի պահանջները մեծ էին։ Լուսինեն ասում է՝ դեռ օդանավում մարզիչը «սպառնաց»՝ փորձեք ոսկի չբերել։
Տեղում ընդամենը 2 օր ունեին սահուղուն ընտելանալու համար։ Ընդհանուր 8 սնոուբորդիստներ էին մասնակցում, Լուսինեին հաջողվեց բոլորից առաջ անցնել ու իր առաջին միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճել։
«Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկները Խանտի Մանսիյսկում են
«Առաջինը մարզիչս շնորհավորեց, հետո շատ հուզիչ էր տեսնել, որ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն էին եկել հայկական եռագույններով։ Երբ հայրս իմացավ, ասաց՝ դու ինձ համար միշտ էլ չեմպիոն էիր։ Ես ամենից շատ ուրախացա ու հպարտություն զգացի ոչ թե այն պահին, երբ մեդալը կախեցին պարանոցիցս, այլ երբ Հայաստանի օրհներգը հնչեց»։
Սնոուբորդը Լուսինեի բազմազբաղ առօրյայի կարևոր մասն է դարձել։ Փորձում է իր օրինակով ոգևորել ու վարակել մյուսներին, պատմել, թե որքան հրաշալի բան են սնոուբորդը, սարերը, ձյունը, ցույց տալ, որ հաշմանդամություն ունենալը հնարավորությունների սահմանափակում չէ։
«Տարօրինակ կհնչի, բայց եթե հաշմանդամ չլինեի, երևի ձանձրալի, գորշ կյանքով էի ապրելու, իսկ հիմա կյանքը փայփլուն մի բան է դարձել։ Աղջիկս արդեն բժշկականի չորրորդ կուրսում է, երեկ ոտքերս տեսավ՝ լրիվ կապույտ են, ասաց՝ վայ, մամա, էս ինչ է, ասացի՝ սնոուբորդ,- ծիծաղելով պատմում է Լուսինեն։
Ընկնել ու նորից ոտքից կանգնել․ Լուսինեն շեշտում է՝ սա այս սպորտաձևի կարգախոսն է, բայց նաև իրենց՝ հաշմանդամություն ունեցողների կենսակերպը․ եթե ընկել ես, պետք է ոտքի կանգնես։
© Sputnik / Asatur YesayantsԽանտի Մանսիյսկում կայացած "Մենք միասին են" պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը
Խանտի Մանսիյսկում կայացած Մենք միասին են պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Խանտի Մանսիյսկում կայացած "Մենք միասին են" պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը
Լրահոս
0