Հնարավոր է` ՖԻՖԱ–ն ռուսերենը ներառի կազմակերպության պաշտոնական լեզուների ցանկում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցՖԻՖԱ
ՖԻՖԱ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
ՖԻՖԱ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դոհայում կայանալիք կոնգրեսում կքննարկվի կազմակերպության ներսում նոր պաշտոնական լեզուների ներդրման առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է ռուսերենը որպես պաշտոնական լեզու ներառել կազմակերպությունում։ Տեղեկությունը հաղորդում է L' Equipe-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսում, որը տեղի կունենա մարտի 31-ին Դոհայում, կքննարկվի կազմակերպության ներսում նոր պաշտոնական լեզուների ներդրման առաջարկը: ՖԻՖԱ-ի ղեկավարությունն առաջարկում է ցուցակում ավելացնել ռուսերենը, արաբերենը և պորտուգալերենը, որոնցով խոսում են աշխարհի անդամ ասոցիացիաներում, որպեսզի ավելի ներկայացուցչական մոտեցում ցուցաբերեն: Ընդ որում` նշվում է, որ այդ լեզուների օգտագործումը պարբերական բնույթ չի կրի։
ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն` պաշտոնական լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը և գերմաներենը: Կոնգրեսի լեզուներն են ռուսերենը, արաբերենը և պորտուգալերենը։
Լրահոս
0