00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի գազային վերջնագիրը․ Եվրոպան ընտրություն չունի

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցԳազապահեստարան
Գազապահեստարան - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Գազապահեստարան
Բաժանորդագրվել
Մարտի 23-ը, անկասկած, Ռուաստանի պատմության մեջ կմնա որպես դարակազմիկ իրադարձության օր, երբ Վլադիմիր Պուտինը համապատասխան նախարարություններին ու վարչություններին հանձնարարեց արտահանվող ռուսական գազի հաշվարկները կատարել ռուբլով։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Մենք բոլորս բարձր պահանջարկով ու հուսալիությամբ համաշխարհային նոր արժույթի ստեղծման կենդանի վկան դարձանք։ Մեր աչքի առաջ մարում են բենզինադոլարի գերակայության վերջին շողերը, որի ապահովման համար Բրետոն-Վուդի համաձայնագրի կնքումից հետո աշխատում է ամբողջ համաշխարհային տնտեսությունը։
Տեղի ունեցածի կարևորությունը պարզապես անհնար է թերագնահատել։ Ինքներդ դատեք․ համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2020 թվականի արդյունքներով բնական գազի շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 446 միլիարդ դոլար։
2021թ․-ի արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց սպասվում է, որ առևտրի ծավալը պետք է հասած լինի 553 միլիարդի, իսկ մինչև 2025 թվականը, մասնագետների կանխատեսմամբ, գազի շուկայում մինչև ֆանտաստիկ 758 միլիարդ դոլարի աճ է լինելու։
Թվերը մեջբերելով` մենք, իհարկե, որպես հաշվակային արժույթ նկատի ունենք ամերիկյան դոլարը, ինչը միանգամայն ճիշտ է, քանի որ կապույտ վառելիքի առուվաճառքի բանկային բոլոր գործառնությունների մոտ 80 տոկոսը հենց դոլարով են իրականացվում։ Դա այն հսկայական կետերից մեկն է, որոնց վրա տասնամյակներ շարունակ հենված է եղել ամերիկյան ֆինանսական գերիշխանությունը։
Պարծենում են. Մեդվեդևը` ռուսական գազից եվրոպացիների հրաժարվելու մասին
Հիմա նոր դարաշրջան է սկսվում, որում Ռուսաստանի ոչ բարեկամ երկրները սեփական գործողությունների հետևանքով պարզագույն ընտրության առաջ են կանգնել․ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով կամ որոնողական արշավի մեկնել` շուկայում փնտրելով գազի այլընտրանքային մատակարարների, որն ավելի էժան կլինի և հնարավոր կլինի գնել սովորական դարձած դոլարներով։
Հասկանալու համար, թե ում են վերաբերելու նոր կանոնները, անդրադառնանք Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2022 թվականի մարտի 5-ի հրամանագրին՝ «Որոշ օտարերկրյա վարկատուների հանդեպ պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին»։
Հրամանագրի դրույթներում հստակեցվում ՌԴ-ի ոչ բարեկամ երկրների ցանկը, որոնց թվում են Ուկրաինան, ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Սինգապուրը, Թայվանը, Նորվեգիան, Հարավային Կորեան և զանազան մանր-մունր երկրներ, ինչպիսիք են Լիխտենշտեյնը, Մոնակոն և Անդորրան։ Բոլոր թվարկված երկրներից լավագույն վիճակում Միացյալ Նահանգներն է, որն ինքն էլ է հեղուկացված գազի խոշորագույն արտահանող (վերջերս առաջ է անցել Ավստրալիայից և Կատարից)։ Իսկ այ Եվրոպայի դեպքում, որը հնազանդորեն հետևեց Վաշինգտոնի հակառուսական քաղաքականությանը, գործերը բավականին մռայլ ընթացք են ստանում։
Երկրների ամբողջական ցանկը, ինչպես նաև ռուսական ածխաջրածինների մատակարարման սխեմաներն ու ծավալները պատկերացնելու համար մի քանի հարյուր էջ կպահանջվի։ Ուստի կանգ առնենք միայն ամենանշանակալիների վրա և փորձենք վերլուծել, թե արդյոք Եվրամիության երկրները կկարողանան հպարտորեն պտտել գլխավոր փականը և հրաժարվել մատակարարված վառելիքի դիմաց ռուբլով վճարել Ռուսաստանին, որը հատուկ ընդգծում է այն փաստը, որ կատարել է և շարունակելու է բարեխղճորեն կատարել իր պայմանագրային պարտավորությունները։
Որպես օրինակ վերցնենք Գերմանիան՝ մեր առանցքային առևտրային դաշնակցին և համատեղությամբ Հին Աշխարհի ամենահարուստ երկրին։
Համառ վիճակագրությունը հայտնում է, որ 2020 թվականին Գերմանիան գնել և ներմուծել է 155 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։ Հիշեցնենք, որ սեփական էներգետիկ կարիքների ապահովման վրա Բեռլինը ծախսում է ընդամենը 75 միլիարդ, իսկ մնացած առյուծի բաժինը վերավաճառում է՝ եկամուտը բյուջեի գրպանը դնելով։
Անհնար է միանգամից հրաժարվել ռուսական գազից ու նավթից. Ավստրիայի կանցլեր
Եթե հաշվի առնենք, որ երկարաժամկետ պայմանագրերի համաձայն` ռուսական գազը գերմանացիներին հասնում է 850 ԱՄՆ դոլարով, իսկ TTF բորսայում ապրիլյան ֆյուչերսների գնանշումները երեկ գերազանցել են 1300 դոլարը (իսկ քիչ ավելի վաղ հասել էին 2500-ի), դժվար չէ հաշվել գազի գերմանական առուվաճառքի մարժինալությունը։
Մի քանի օր առաջ, ասես կանխազգալով սպասվող փոփոխությունները, գերմանական ԶԼՄ-ները մի շարք հրապարակումներ արեցին, որոնք կարող են հուսահատության հասցնել ցանկացած մոլի ռուսատյացի։
Օրինակ՝ էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ ռուսական գազից հրաժարվելը կարող է վնասել Գերմանիայի քաղաքացիներին, դրա արդյունքը կլինի գերմանացիների զանգվածային աղքատությունն ու գործազրկությունը։
Երկրի տնտեսությունը, որը 55 տոկոսով կախված է ռուսական բնական գազի մատակարարումներից, 52 տոկոսով՝ ածխի մատակարարումներից, 34 տոկոսով՝ նավթամթերքի մատակարարումներից, պարզապես չի դիմանա Մոսկվայի հետ առևտրատնտեսական կապերի ակնթարթային խզմանը:
Հաբեկի հայտարարությունը կրկնում է Die Welt տաբլոիդը, որը հղում է անում էներգետիկայի նախարարության իր աղբյուրներին և պնդում, որ ոլորտի մասնագետները հատուկ ալգորիթմների օգնությամբ մոդելավորել են ռուսական ածխաջրածիններից լիովին հրաժարվելու իրավիճակը։ Մոդելավորման արդյունքները ցնցող են։
Անցկացված վիրտուալ crash testը ցույց է տվել, որ եթե ռուսական կապույտ վառելիքը չլինի, ամբողջ երկրում ջեռուցման համակարգը կդադարի գոյություն ունենալ, ինչը շղթայական կերպով կհանգեցնի հարբուխային հիվանդությունների, ինչպես նաև հրդեհների ու բռնկումների կտրուկ աճի, քանի որ բնակչությունը կսկսի տաքանալու համար օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները։
Կանխատեսվում է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, դեղամիջոցների դեֆիցիտ դեղատներում, բուժական հաստատություններում և սոցիալական այլ օբյեկտներում, ինչպիսին, օրինակ, ծերանոցներն են։ Գազի սովը գրեթե հաստատապես կսպանի թեթև սննդի արդյունաբերությունն ու անասնաբուծությունը, որի կարիքների կեսը ապահովում է ռուսական տարանցումը։
Առանձին կետով նշված է հացաբուլկեղենի ոլորտը։ Այստեղ արտադրանքի գների աղետալի աճ է հնարավոր, ինչպես նաև հացի, այսինքն՝ ամենաառաջին անհրաժեշտության մթերքի մատակարարման ընդհատումներ։
Բացի զուտ էներգետիկ հարցերից, դա կապված է նաև այն բանի հետ, որ ցորենի առաջատար մատակարարներից են Ռուսաստանը և Ուկրաինան։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նրանց է պատկանում ընդհանուր ծավալի 26 տոկոսը։ Ուկրաինայում ցանք արդեն ակնհայտորեն չի լինի, իսկ Ռուսաստանը սեփական բնակչության կարիքները ապահովելու նպատակով ցորենի արտահանման կոշտ սահմանափակումներ է մտցրել` քվոտան կրճատելով մինչև 11 միլիոն տոննա։ Արգելքը գործում է մինչև հունիսի 30-ը և կարող է երկարաձգվել ցանկացած ժամկետով։
Կադրից դուրս է մնում գեներացիայի ոլորտը։ Ռուսական ռեսուրսներից՝ գազից, ածխից և մազութից հրաժարվելը էլեկտրաէներգիայի ստացումը կնվազեցնի միանգամից 25 տոկոսով։ Նույն՝ կորուստների բաժնում կարելի է համարձակորեն գրանցել ատոմային ոլորտի 11 տոկոսը։
Հիշեցնենք, որ Օլաֆ Շոլցի կառավարությունը որոշել է մինչև տարեվերջ փակել երեք վերջին ատոմային էներգաբլոկները։ Այսինքն՝ էլեկտրականության ավելի քան մեկ երրորդը, սովորական դարձած բարձր կենսամակարդակով և զարգացած ծանր արդյունաբերությամբ երկրում։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունը պարզ երկնքում պայթած ամպրոպի պես հնչեց ամբողջ Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի համար։ Միայն օրվա վերջում Zukunft Gas ոլորտային միավորման ղեկավար Թիմ Քելերը, ակնհայտորեն շփոթված, կարողացավ ձևակերպել, որ «Գերմանիան մեծ շփոթմունքով է ընդունել գազի պայմանագրերով վճարները ռուբլով ընդունելու մասին Ռուսաստանի պահանջները»։ Հաշվի առնելով իրողությունները և օգտվելով ՌԴ նախագահի բառապաշարից` ակամա ուզում ես գործընկերներին պատասխանել․ «Քեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ռուբլով վճարիր, գեղեցկուհիս»։
Լրահոս
0