00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ից Վրաստան ճանապարհը բացվել է մարդատարների համար․ Թանանյանը՝ Լարսում առկա վիճակի մասին

© Sputnik / Alexander ImedashviliՎերին Լարս
Վերին Լարս - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Բաժանորդագրվել
Գուդուարի-Կոբի ճանապարհահատվածն արդեն մի քանի օր է, ինչ փակ է Վրաստանում վատ եղանակի պատճառով։ Ներկայում երթևեկությունն արգելված է բեռնատարների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ավելի քան 3,5 հազար բեռնատար և շուրջ 400 մարդատար մեքենա է կուտակվել ռուսական կողմից դեպի «Վերին Լարս» (Վրաստանի հետ սահման) ԲԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին:
Այս մասին այսօր Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Մարտի 18-ից ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Վրացական կողմն առավոտից իրականացրել է փակ հատվածի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է միայն մարդատար մեքենաների համար»,-ասաց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ձնահոսքի վտանգի պատճառով առայժմ արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թանանյանը նշել է, որ ներկայում ռուսական կողմում բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Տրանսպորտային միջոցները գտնվում են Վլադիկավկազի արվարձանում, Բեսլանի, Ուրուխի, Կաբարդինո-Բալկարիայի տարածքում։ Դրանց 15-20 տոկոսը Հայաստանից են։
Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ մարդատար մեքենաները մաքսատանը սպասարկվում են առանց հերթի։ Այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ, ի տարբերություն բեռնատարների վարորդների, մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենայի մեջ հանգստանալու հնարավորություն չունեն։
Վատ եղանակի պատճառով Լարսի ռուսական հատվածից արգելվում է մեծ բեռնատարների երթևեկությունը
Հարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին խոշոր տրանսպորտային հանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհը:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Լրահոս
0