ԱՀ նախագահն այսօր Արցախում ռազմական դրություն չի մտցրել, այն վաղուց կար. պարզաբանում

Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի մտցրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը` պարզաբանելով, որ երկրում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։
Նա նշեց, որ Արցախի Ազգային ժողովի համապատասխան որոշումներով ռազմական դրությունը երկարաձգվել ու գործել է մինչև 2005 թվականը, իսկ 2005 թվականից, արդեն, այն անժամկետ է գործում։
«Ռազմական դրության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` սահմանափակումներ մտցնել»,–հավելեց Ավանեսյանը։
Հիշեցնենք` այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով ռազմական դրության պայմաններում սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները, կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը։
Հիշեցնենք նաև, որ այսօր «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության ներկայացուցիչները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էին խաղաղ ցույց՝ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման խնդիրը բարձրացնելու, Արցախի Հանրապետության ինքնության ճանաչման նպատակով։
Լրահոս
0