Բայդենի վիրավորանքները նվազեցնում են հարաբերությունները շտկելու հնարավորությունը. Պեսկով

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել ֆոտոբանկԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱՄՆ նախագահը Լեհաստանում ուկրաինացի փախստականների հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել ոչ դիվանագիտական լեզվով խոսել Ռուսաստանի նախագահի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վիրավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ավելի են նվազեցնում երկու պետությունների միջև հարաբերությունները շտկելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բայդենը ՉԺՀ առաջնորդին նախազգուշացրել է ՌԴ–ին աջակցելու հետևանքների մասին. Սպիտակ տուն
Լեհաստանում ուկրաինացի փախստականների հետ հանդիպման ժամանակ Բայդենը կրկին թույլ է տվել իրեն ոչ դիվանագիտական լեզվով խոսել Ռուսաստանի առաջնորդի մասին։ Մասնավորապես, նա Պուտինին անվանել է «մսագործ»։
«Տարօրինակ է Պուտինին ուղղված մեղադրանքներ լսել մի մարդուց, որը կոչ էր անում ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց»,- ասել է Պեսկովը, հաղորդում է ռադիո Sputnik–ը։
Նրա խոսքով՝ պետության ղեկավարն ամեն դեպքում «պետք է պահպանի սթափությունը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդին համարում է «ռազմական հանցագործ»։ Դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվային՝ կապված ՌԴ նախագահի հասցեին ԱՄՆ նախագահի անընդունելի հայտարարությունների հետ։
Լրահոս
0