00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ-ն շարունակում է գրոհը Դոնբասում, մարտեր են գնում Նովոմիխայլովկայի համար. ամփոփագիր

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարձակումը Դոնբասում։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները մարտական գործողություններ են վարում Նովոմիխայլովսկ բնակավայրը գրավելու համար։ Ցերեկային մարտերի ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 54-րդ մեքենայացված բրիգադի ավելի քան 30 զինծառայող, 6 զրահամեքեա և 46-րդ առանձին գրոհային գումարտակի դաշտային հրետանու մարտկոց»,– ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ ռուսական բանակը Նովոսյոլովկայում և Նովոբախմուտովկայում շարունակում է հարձակումը բետոնե կառույցներով ամրացված երկարաժամկետ հենակետերի վրա։
Տվյալ ուղղությամբ ոչնչացվել է 25-րդ առանձին օդադեսանտային բրիգադի մինչև 50 ուկրաինացի զինծառայող։ Ճնշվել են 7 երկարաժամկետ կրակակետեր և պաշտպանված թաքստոցներում գտնվող 5 զրահավոր օբյեկտ։
ՌԴ ԶՈւ-ն ավարտին է հասցնում «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը. Կոնաշենկով
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է ավելի քան 270 ԱԹՍ և 1.600 միավոր զրահատեխնիկա։
«Մարտական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 271 ԱԹՍ, ինչպես նաև 1627 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ», – ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ, բացի այդ, ոչնչացվել է 167 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 669 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1474 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայից։
ՊՆ–ի տվյալներով` մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի մարտական ավիացիան խոցել է Ուկրաինայի 91 ռազմական օբյեկտ։
«Մեկ օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 91 ռազմական օբյեկտ։ Այդ թվում 2 հրամանատարային կետ, սպառազինությամբ և ռազմամթերքով 11 դաշտային պահեստ, ռադիոէլեկտրոնային դիմադրության երկու կայան, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների 20 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։
Լրահոս
0