00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի ՊՆ–ն հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության դրույթները

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ԼՂ տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել դուրս բերել զորքերը Փառուխ գյուղից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ներկա պահին խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու և հայկական ու ադրբեջանական զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Bayraktar-TB 2» ԱԹՍ–ից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ գյուղի տարածքում»,–նշված է հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս ուղղություններով` Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ:
Լրահոս
0