00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուլա և Ռուսական արվեստի թանգարան չարժե գնալ սեփական ինքնաեռով

© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) օրեր առաջ բացված «Самовар» («Ինքնաեռ») աննախադեպ ցուցահանդեսի մտահղացման ու իրականացման մասին Sputnik Արմանիան խոսել է թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ։ Նա հանգամանալից ներկայացրել է ինքնաեռների ստեղծման պատմությունը, դրանց մուտքը հայ իրականություն և յուրօրինակ դերը հայ մտավորականների կյանքում։ Մկրտչյանը նշել է նաև, թե որ թանգարաններից և ում ինքնաեռներն են ներկայացված ցուցադրությանը։

«Հայ» ինքնաեռների շքերթը ռուսական արվեստի թանգարանում

Ինքնատիպ այս ցուցահանդեսի ստեղծման գաղափարն առաջացել է թանգարանի այցելուների հաճախակի հնչած հարցից՝ ինքնաեռ ունե՞ք։
«Բնականաբար, մեր թանգարանում չկա ինքնաեռ, քանի որ կերպարվեստի թանգարան է։ Այդ ժամանակ մտածեցինք հավաքել Հայաստանի թանգարաններից և անհատ-կոլեկցիոներներից այն եզակի ինքնաեռները, որոնք առավել տարածական բնույթ ունեին հայ իրականության և հայ մտավորականների կենցաղում», - պատմում է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։
Ցուցադրությանը ներկայացված 13 ինքնաեռները Հայաստանի 7 թանգարանների հավաքածուներից են (1.Հայաստանի պատմության, 2.Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության, 3.Երևան քաղաքի պատմության, 4.Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի, 5.Միջին արևելքի, 6.Հովհ. Թումանյանի թանգարան, 7. Ե. Չարենցի տուն- թանգարան)։ Հավաքածուի 2 ցուցանմուշ տրամադրել է մասնավոր հավաքորդ Նարեկ Դավթյանն իր հավաքածուից։
© Sputnik / Andranik GhazaryanԱյցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
Այցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Այցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում

Փաստեր պատմությունից

Թեև ինքնաեռի հայրենիքը Ռուսաստանն է, և այն հանդիսանում է այդ երկրի խորհրդանիշը, թանգարանագետը հիշեցնում է, որ ինքնաեռի առաջին նախատիպերը տեսնում ենք հունացիների, հռոմեացիների մոտ՝ «աուտեպսա» կոչվող սարքի տեսքով, որը չուներ ծորակ։ Դրան փոխարինում էր շերեփը։ Չինացիների մոտ այն կոչվում էր «խոգո»։ Ռուսաստանում առաջին փաստացի վկայությունը ինքնաեռի մասին վերագրվում է 1740 թ․, պատմությունը սկսում է Ուրալից՝ պայմանավորված մետաղագործության զարգացման հետ։ Ռուսաստանի Տուլա քաղաքը համարվել է ինքնաեռի հայրենիք, բայց Մոսկվայում ու Պետերբուրգում ևս եղել են ինքնաեռների գործարաններ, որոնք մայրաքաղաքային ոճ են թելադրել: Լիսիցին եղբայրները Տուլայում բացել են առաջին գործարանը, իսկ 18-րդ դարի կեսին–19 դարի սկզբին արդեն մոտ 20 այդպիսի գործարան կար։
© Sputnik / Andranik GhazaryanԵրիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ ինքնաեռի կառուցվածքի պատկերի մոտ
Երիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ ինքնաեռի կառուցվածքի պատկերի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Երիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ ինքնաեռի կառուցվածքի պատկերի մոտ

Ռուսական «սեղանի գեներալի» մուտքը հայ իրականություն

«Երկու երկրների բարեկամությունը պայմանավորված է ոչ միայն դիվանագիտական, քաղաքական հարաբերություններով, այլև մշակութային տարրերի, արվեստաբանական ազդեցություններով, որոնք մի երկրի ժողովրդից մյուսին են փոխանցվում կամ մտավորականների շրջանում տարածում գտնում», - ասում է Մարինե Մկրտչյանը` հետաքրքիր փաստեր ներկայացնելով։
Ինքնաեռը հայկական իրականության մեջ լայն տարածում գտավ 19–րդ դարի սկզբին, երբ Արևելյան Հայաստանն անցավ Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ։
Այն տարիներին ինքնաեռն օգտագործվում էր համարյա միայն տոնական օրերին, և այն անվանում էին «սեղանի գեներալ»: Ինքնաեռի տեսքը ցույց էր տալիս` ինչքանով է ընտանիքը մաքրասեր։ Ի դեպ, այն օժիտի բաղկացուցիչ մասն էր. յուրաքաչյուր ընտանիք պետք է զավակին ամուսնացնելիս նրան ինքնաեռ նվիրեր։ Մինչև հիմա էլ շատերի նկուղներում պահպանվել են վաղուց չօգտագործվող ինքնաեռները՝ էլեկտրական թեյնիկի «նախատիպերը»։
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը

Ռուսական ինքնաեռ Նոր Ջուղայից

Ցուցադրության կազմակերպիչները փորձել են ներկայացնել ցուցանմուշները 2 դիտակետից՝ ինքնաեռի պատմությունն ու տարածումը Հայաստանում ընդհանուր առմամբ, և հայ մտավորականների ինքնաեռները։ Թանգարանի տնօրենն առանձնակի հիացմունքով մատնացույց է անում ցուցահանդեսի զարդը (Հայաստանի պատմության թանգարանիեզակի ցուցանմուշներից)՝ Նոր Ջուղայի հայ վարպետի ստեղծած յուրահատուկ ինքնաեռը։ Ի դեպ, այն ամբողջությամբ ձեռակերտ է` ծաղկազարդված պտղաբերության և կենաց ծառի խորհրդանիշներով։
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը

Հայ մտավորականների թեյախմության ավանդույթը

Մարինե Մկրտչյանը հիշեցնում է, որ Երևանում՝ Կապույտ մզկիթի բակում, եղել է չայխանա: Հայ մտավորականները՝ Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանը, Գուրգեն Մահարին և այլ մեծանուն արվեստագետներ սիրել են հավաքվել այնտեղ, ինքնաեռից թեյ խմել, խոսել մշակույթի տարբեր խնդիրներից: Պահպանվել է Սիամանթոյի անձնական օգտագործման փոքրիկ ինքնաեռը, մոտ 4-5 լիտր տարողությամբ՝ ծաղկամանի կառուցվածքով, Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռը, Եղիշե Չարենցինը՝ տակառի ձևով, և Հովհաննես Թումանյանինը։ Շատ հետաքրքիր է Մարկոս Գրիգորյանի՝ Միջին Արևելքի թանգարանի հիմնադրի հավաքածուից բերված 3 տիպի ինքնաեռները՝ գնդաձև, կլոր, ծաղկամանի և ապակե տարայի ձևով։
© Sputnik / Andranik GhazaryanԵրիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակի մոտ
Երիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակի մոտ - Sputnik Արմենիա
1/2
Երիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակի մոտ
© Sputnik / Andranik GhazaryanԳաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում - Sputnik Արմենիա
2/2
Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
1/2
Երիտասարդ այցելուն Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում՝ Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակի մոտ
2/2
Գաբրիել Սունդուկյանի ինքնաեռ-ըմպանակը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում

Ինքնաեռի թեյն ուրիշ է

Շարունակելով ինքնաեռների առանձնահատկությունների թեման` Մարինե Մկրտչյանը մանրամասնում է, որ դրանք հիմնականում պատրաստվում էին մետաղից, պղինձից, լատունից։ Ռուսական հայտնի 4 գործարանների արտադրանք կար, որոնք ապահովում էին հայկական շուկան՝ Բատաշովների, Վորոնցովների, Գուդկովի, Շեմարինների։
Սովորաբար ինքնաեռները լինում են երկու բաժակից մինչև 44 լիտր տարողությամբ: (Ի դեպ, նման մեծ ինքնաեռ տրամադրել է Երևան քաղաքի պատմության թանգարանը)։ Ինքնաեռները կառուցվածքներով շատ տարբեր են, և դրանով է պայմանավորված անվանումը՝ վազայաձև, գնդաձև, ձվաձև։ Սկզբում դրանք գործածվում էին փայտով, այնուհետև` 19-րդ դարի վերջում, հեղուկ վառելանյութով, իսկ 1959 թվականից սկսեցին արտադրվել էլեկտրական ինքնաեռները։ Ինչո՞ւ են ասում՝ ինքնաեռի թեյը համեղ է։ Դա պայմանավորված է նյութով, որով տաքացվում է ջուրը. թե որ ծառի կոներն են վառում, այդ համն էլ փոխանցվում էջրին։ Իսկ թուրմը պատրաստում են փոքրիկ թեյնիկներով, որոնք դրվում են ինքնաեռի գլխին, որպեսզի երկար ժամանակ տաք մնան։
© Sputnik / Andranik GhazaryanԱյցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
Այցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Այցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում

Համառ փաստերի լեզվով

Մարինե Մկրտչյանը պատմում է, որ թանգարաններից մեկում գտել են ինքնաեռ, որում նշված էր, որ այն Երևանի արտադրանք է։
«Դա, հավանաբար, սխալմունք է, քանի որ Երևանում եղել են միայն արհեստանոցներ, հենց այդ փաստը մենք նշում ենք մեր ցուցադրությունում, և այդ մասին է վկայում նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։ Թերթերում վկայություններ կան, որ 1911 թվականին Երևանում ինքնաեռների արհեստանոցներ են եղել, բայց երբեք գործարան չի եղել։ Անհերքելի է, որ ինքնաեռը Երևան բերեց նոր մշակույթ, և 19-րդ դարում արդեն 44 թեյարաններ կային իրենց ինքնաեռներով, ամենամեծը Կապույտ մզկիթինն էր»։
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը

Ինքնաե՞ռ, թե՞ թեյնիկ

Հարցին` հնարավո՞ր է արդյոք ինքնաեռի վերադարձը 21-րդ դարի կենցաղ, Մարինե Մկրտչյանի կարծիքով` պատասխանելը բարդ է։ Իրենց տանն, օրինակ, 4 ինքնաեռ կա, բայց չեն օգտագործում այս արագընթաց կյանքում դրանց ժամանակատար լինելու պատճառով։ «Եթե անգամ վերադառնա մեր կենցաղ, ապա ավելի շատ տոնական և հանգստյան օրերին, թեև ջուրը երկար ժամանակ տաք է մնում», - նշում է նա։
© Sputnik / Andranik GhazaryanԱյցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
Այցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Այցելուները Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում

Ոչ միայն տեսնել, այլև համտեսել

Մինչև հունիսի 15-ը գործող այս ցուցադրությանը զուգահեռ` ամիսը 2 անգամ նախատեսվում են թեյախմության երեկոներ՝ ռուսական, հնդկական, չինական, ճապոնական։ Գործում է նաև ինքնաեռների մասին ծրագիր փոքրիկների համար՝ սկսած 4 տարեկանից, 2 լեզվով՝ ռուսերեն և հայերեն։
Մուտքը վճարովի է։
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
1/8
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
2/8

3/8
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
© Sputnik / Andranik Ghazaryan1898 թվականին Բատաշյովների գործարանում արտադրված բանկա ինքնաեռը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
1898 թվականին Բատաշյովների գործարանում արտադրված բանկա ինքնաեռը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում - Sputnik Արմենիա
4/8
1898 թվականին Բատաշյովների գործարանում արտադրված բանկա ինքնաեռը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
5/8
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
6/8
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
© Sputnik / Andranik GhazaryanՎերա Ֆավորսկայայի «Ինտերիեր ամառանոցում» (1948թ․) նկարը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
Վերա Ֆավորսկայայի «Ինտերիեր ամառանոցում» (1948թ․) նկարը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում - Sputnik Արմենիա
7/8
Վերա Ֆավորսկայայի «Ինտերիեր ամառանոցում» (1948թ․) նկարը Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսում
© Sputnik / Andranik GhazaryanՌուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
8/8

Լրահոս
0