00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենի խոսքերն ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խոսում են կոնֆլիկտի սրման մասին․Վուչիչ

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերբիայի նախագահը Բայդենին համարում է շատ զգուշավոր մարդ, որը շատ լավ է պատրաստվում հրապարակային ելույթներին։ Նա վստահ է, որ Բայդենի հայտարարությունները պատահական չեն լինում։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կտրուկ հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին խոսում են աշխարհաքաղաքական հակամարտության շարունակության և զարգացման մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նշենք, որ Սպիտակ տան ղեկավարը երեկ ելույթ էր ունեցել՝ նշելով, որ այս պայքարում հաղթանակ չի լինելու ո՛չ առաջիկա օրերին, ո՛չ էլ ամիսներին։ «Մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի»,- հայտարարել էր Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, թե Պուտինն այլևս չի կարող մնալ իշխանության ղեկին: Այս հայտարարությանն արձագանքել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու ընդգծել, որ Ռուսաստանի նախագահին ժողովուրդն է ընտրում, և Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը:
«Ինձ համար երեկ Բայդենի արած և՛առաջին, և՛ երկրորդ հայտարարությունները կարևոր էին։ Մնացած ամեն ինչ մենք տեսել ենք՝ տարբեր երկրներում իշխանության փոփոխություն... Դա նրանց սպորտն է, առաջին անգամը չէ, որ լսում ենք»,- TV Prva-ի եթերում ասել է Սերբիայի առաջնորդը։
Վուչիչի խոսքով՝ ինքը Բայդենին ճանաչում է որպես շատ զգուշավոր մարդու, ով շատ լավ է պատրաստվում հրապարակային ելույթներին։
Նա նշել է, որ Բայդենն ունի թիմը, որը նրան հատուկ նախապատրաստում է։
«Նա պատահական ոչինչ չի ասել... Բայդենի երեկվա հայտարարությունը ցանկացած այլ հայտարարությունից ավելի կարևոր էր, քանի որ մենք պետք է նախապատրաստվենք երկարատև պայքարի և պատերազմի, և դա ինձ անհանգստացրեց», - ասել է Վուչիչը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումն այս համատեքստում վերահաստատում է մտահոգության հիմնավորվածությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Փետրվարի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Փետրվարի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Լրահոս
0