Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ իր զորքը դուրս չի բերել Փառուխից

Ադրբեջանի ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Ադրբեջանի ՊՆ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ադրբեջանական կողմը հերքում է նաև ադրբեջանցի զինծառայողների շրջանում վիրավորների մասին տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղում իրենց դիրքերը «փոփոխությունների չեն ենթարկվել», հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Այսպիսով, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերքում է ՌԴ ՊՆ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությունը՝ բանակցությունների արդյունքում զորքերը հետ քաշելու մասին։
«Ցավում ենք, որ ռուսական պաշտպանական գերատեսչության հայտարարության կետերը չեն համապատասխանում իրականությանը», - նշել են գերատեսչությունում:
Բացի այդ, Բաքուն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական կողմը հերքում է նաև ադրբեջանցի զինծառայողների շրջանում վիրավորների մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հաստատվել էր ՌԴ ՊՆ-ի կողմից:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Լրահոս
0