00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը, ստեղծելով պատերազմի վերսկսման վտանգ, օգնում է ՀՀ իշխանությանը զիջումների գնալ

Ջամալյան․ Թուրք-ադրբեջանական տանդեմն օգտվում է Ռուսաստանի զբաղվածությունից
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակն ու խոսել ՌԴ խաղաղախահ զորախմբի դերի մասին։
Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում, խոսելով Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակի մասին, նշեց՝ Արցախում Ադրբեջանի գործողությունները նախևառաջ Ռուսաստանի դեմ են ուղղված՝ չհաշված այն, որ կենսականորեն սպառնում են նաև մեզ։

«Ցավալի է, որ ադրբեջանական կողմը, ստեղծելով պատերազմի վերսկսման տպավորություն, օգնում է ՀՀ կապիտուլյանատ ռեժիմին զիջումների գնալ։ Անբարոյականության գագաթնակետն է գործող իշխանության կողմից ռուսական կողմին հորդորելը, ինչ-որ պահանջներ ներկայացնելը Արցախի անվտանգության վերաբերյալ»,–ասաց Ջամալյանը։

Ռազմական վերլուծաբանի խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան նախ` ուզում են շեղել Ռուսաստանի ուշադրությանը, ապա փորձում են հայաթափել Արցախն ու անել հնարավոր ամեն ինչ, որ արտահոսքն Արցախից մեծանա, ուզում են գազատարը վերահսկելի դարձնել, հնարավորինս առաջանալ, հնարավորինս մեծ տարածք գրավել։
«Այս պարագայում Արցախի ԱԽ խորհրդի դիմումը Վլադիմիր Պուտինին, առավել ևս աչքի առջև ունենալով և՛ հումանիտար աղետը, որ Ադրբեջանը ստեղծել է Արցախում, և՛ նրա ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումները, տեղին և ճիշտ է»,- մեկնաբանեց Ջամալյանը։
Նրա խոսքով`ոչ միայն Ալիևն է ուզում ռուսական խաղաղապահ կոնտինգետնի դուրսբերումն Արցախից, այլ, ցավոք սրտի, նաև Հայաստանի գործող իշխանությունը։
«Նրանք, ովքեր Արցախի անվտանգությունը զրոյացրել են, աղետի շեմին են հասցրել Արցախն ու ՀՀ-ն, հիմա հանկարծ վերածվել են Արցախի համար մտահոգ պետական գործիչների։ Այսօրվա իշխանության կարծեցյալ հայրենասիրական կոչերը իրականում հակառուսական ալիքը խթանելուն են ուղղված»,-ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ ռուսական կողմը հիմա առավելագույնս փորձելու է կայունություն ապահովել Անդրկովկասում և հնարավորինս զերծ մնալ ռազմական լուծումներից։
ՌԴ ԱԳՆ–ն Արցախում իրավիճակի սրման հետ կապված հայտարարություն է տարածել
Հիշեցնենք՝ մարտի 24–ին ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակում են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:
Նշվել է, որ ռուս խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։
Լրահոս
0