00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր դատարկ բաքերը ձեր դատարկ ստամոքսներն են». հակառուսական պատժամիջոցների հակառակ կողմը

© AFP 2024 / PIERRE-PHILIPPE MARCOUԲողոքի ակցիաներ վառելիքի գների աճի դեմ (25 մարտի, 2022թ). Մադրիդ
Բողոքի ակցիաներ վառելիքի գների աճի դեմ (25 մարտի, 2022թ). Մադրիդ - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Բողոքի ակցիաներ վառելիքի գների աճի դեմ (25 մարտի, 2022թ). Մադրիդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակառուսական պատժամիջոցների ալիքը, անցնելով թույլատրելիի սահմանները, հարվածում է արդեն նրանց, ովքեր սահմանել են դրանք։ Այս մասին` Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։
Եվրոպայում վառելիքի գների կտրուկ աճին զուգահեռ աճում է նաև բեռնատարների վարորդների գործադուլների ալիքը։ Բենզինի գինը խիստ հարվածել է ինչպես վարորդների գրպանին, այնպես էլ խոշոր ընկերություններին, որոնք հսկայական կորուստներ են կրում։ Զանգվածային բողոքին միանում են Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան։ Իսպանական Աստուրիայում հազարավոր բեռնատարների վարորդներ արգելափակել են մայրուղին` պահանջելով վառելիքի գինը վերադարձնել նախապատժամիջոցային սակագնի։
Չկա բեռնափոխադրում` չկա մատակարարում, չկան մթերքներ վաճառասեղաններին։ Մեծ ընկերությունները, օրինակ` Danone–ը և Heineken–ը, հայտնում են, որ մատակարարումները խափանումներով են իրականացվում, նույնիսկ արտադրության մի մասը դադարեցրել են։ Կաթի վերամշակումը փաստացի կանգնել է։
Գերմանացի վարորդներն ասում են. «Մեր դատարկբաքերը` ձերդատարկստամոքսներնեն»։
«Մարսողության խանգարման» առաջին նշաններն արդեն իսկ նկատելի են եվրոպական խանութների ցուցափեղկերին, որտեղ կարելի է տեսնել եվրոպացիներին ապշեցնող նախազգուշացումներ. «Մեկ անձին`3 տուփից ոչ ավելի»։
Գերմանացիները Գերմանիայում նախևառաջ (ինչպես և հայերը Հայաստանում) կարագ, ալյուր, շաքարավազ ու արևածաղկի ձեթ են գնում։ Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը կոչ է արել քաղաքացիներին «սանձել ախորժակը և միայն կարևոր գնումները կատարել, ձեռք բերել միայն այն, ինչ հարկավոր է»։ Այլապես գներն էլ ավելի կբարձրանան։
Էկոնոմիկայի նախարարը մտավախություն ունի, որ Ռուսաստանից ներկրվող նավթի, ածխի ու գազի միաժամանակյա էմբարգոյի պարագայում գերմանացի Բոլիվարը չի դիմանա։ Նախարարը, ամենայն հավանականությամբ, իրավացի է։
Իսպանիայում վառելիքի թանկացման պատճառով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց. տեսանյութ
«Բավական է ամերիկացիներն իրենց ցույց տան։ Նրանք տարբեր մատակարարներ ունեն, մեկուսացած են Եվրոպայից, այդքան կախում չունեն մեր մատակարարումներից, դրա համար էլ վերցրին ու հրաժարվեցին մեր նավթից։ Թեպետ դա այնքան խնդիրներ է առաջացրել, որ Բայդենին դեռ կհիշեցնեն` ինչ արժե բենզինի գալոնը»,– վերջերս նկատել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ամեն ինչ հենց այդպես է, այնուամենայնիվ... Ամերիկայում էներգակիրների և պարարտանյութերի թանկացման պատճառով թանկանում է նաև սննդամթերքը։ Ռուսաստանը դրանց համաշխարհային խոշոր արտահանողն է։ Մեկուսացրին Ռուսաստանին, ստացան այն, ինչ ստացան։
Իտալիայում նույնպես գներն աճում են։ Դիզվառելիքի մեկ լիտրն արդեն գերազանցել է 2 եվրոն։ Թանկանում է ալյուրը, իսկ դա նշանակում է` նաև ազգային խոհանոցի հիմնական ուտեստները` մակարոնն ու պիցցան։
Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների պատճառով Ավստրալիայում բենզինի գները վերջին 8 տարվա ընթացքում հասել են առավելագույնին։
Բենզինի գնաճից դժգոհ ամերիկացի վարորդներն իրենց վերաբերմունքն են արտահայտում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ, նրա պատկերով և «Դա ես եմ արել» գրությամբ սթիքերներ փակցնելով։ Սթիքերներ կան նաև փոխնախագահ Քամալա Հարիսի պատկերով` «ես էլ օգնել եմ» գրությամբ։
Ինչպե՞ս է պատրաստվում ամերիկացիներին օգնել նախագահ Բայդենը։ Առաջարկում է էլեկտրամոբիլներ գնել։ Խորհուրդն ուղեկցվում է հետևյալ բացատրությամբ. «Մաքուր էներգիայով աշխատող էլեկտրամոբիլների անցնելու մեր տնտեսության վերափոխումը նշանակում է, որ որևէ մեկը ստիպված չի լինի մտահոգվել բենզինի գների աճով»։
Պարզ ասած` եթե դուք չեք կարող ձեզ թույլ տալ 4 կամ 5 դոլար վճարել բենզինի մեկ գալոնի դիմաց, պարզապես Tesla գնեք։
Բայդենը գործում է հետևյալ սկզբունքով. կարևոր չէ` որքան եք արել, կարևորը մարդկանց կարողանալ համոզել, որ շատ եք արել։ Այստեղ լավ կլիներ հիշել նաև թագուհի Մարիա Անտուանետային, որը ֆրանսիացիներին խորհուրդ էր տալիս. «Հաց չկա, գաթա կերեք»։
Բարձր դիրքում լինել, միշտ չէ, որ նշանակում է հեռուն տեսնել։ Իրանը, ի դեպ, նայում է ուր պետք է և, կարծես թե, գտնում է։ Նա պատրաստ է Ռուսաստանից հացահատիկ, միս գնել, ինչպես նաև համագործակցել այլ ուղղություններով։
Իսկ ահա ԱՄՆ վարչակազմը հրաժարվում է Իրանի կողմ նայել։ Իր իրավունքն է։
«Պուտինի պատերազմն արդեն իսկ բենզալցակայանների միջոցով հարվածում է ամերիկյան ընտանիքներին», – խոստովանում է նախագահը։
Իսկ այդ բենզալցակայանից կախում ունեն ԱՄՆ գրեթե բոլոր ընտանիքները։
Որոշում է կայացվել դիմել Վենեսուելային` նավթ արդյունահանելու նպատակով Կարակասի համաձայնությունը ստանալու համար»։ Բայդենը պատրաստ է թուլացնել պատժամիջոցները ոխերիմ թշնամու նկատմամբ։
ԱՄՆ-ում բենզինի գինը նոր ռեկորդ է սահմանել. կրկին գնաճ է սպասվում
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները, քննարկվում է նաև Սաուդյան Արաբիա Բայդենի պաշտոնական այցի հնարավորությունը` «պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահի կողմից ցուցադրաբար արհամարհվող թագաժառանգ արքայազնի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։ Սպիտակ տան բնակիչները սովոր են զայրույթը գթասրտությամբ փոխարինել։
Չնայած ամերիկացիները համոզում էին ԵՄ երկրներին էներգիայի մատակարարման այլ աղբյուրներ փնտրել, Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել էր, որ Եվրոպան շահագրգռված է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Հունգարիայի վարչապետը Ռուսաստանում լայն տարածում ունեցող Վիկտոր անունն է կրում։
«Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ վարչապետն եմ, ում անունը Բորիս է։ Ռուսատյացության հետ ընդհանրապես կապ չունեմ, – օրեր առաջ ասել է նրա գործընկեր Ջոնսոնը։ Ո՛չ ՆԱՏՕ–ում, ո՛չ G7–ում չկա որևէ մեկը, որը դեմ է ռուս ժողովրդին։ Բոլորովին, իսկ ես` ամենաքիչը», – ավարտել է միտքը Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Բացի այդ եվրոպացի մի շարք այլ քաղաքական գործիչներ ևս ցասումը գթասրտությամբ են փոխարինում։
Հետաքրքիր է, ինչ նպատակ է դա հետապնդում։
Լրահոս
0