00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի քաղաքացիները ճամփորդական անձնագրով են ՀՀ–ում գույք ձեռք բերել. Թովմասյան

© Photo / official site of the Prime minister of RAՍուրեն Թովմասյան
Սուրեն Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Սուրեն Թովմասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը նշում է` եթե անձը Հայաստանում ստանում է ճամփորդական անձնագիր, այն նշանակում է` ամեն ինչ «տեղը տեղին է»։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ՀՀ–ում անշարժ գույք են ձեռք բերել, մինչ այդ ճամփորդական անձնագիր են ստացել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 83 անշարժ գույք են ձեռք բերել։
«ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիները։ Ադրբեջանի քաղաքացիներին գույք ձեռք բերելու համար պետք է ճամփորդական անձնագրեր։ Այսինքն` այդ անձը մեզ մոտ ստանում է ճամփորդական անձնագիր, որը ստանալու դեպքում նշանակում է` ամեն ինչ տեղը տեղին է»,–ասաց Թովմասյանը` հավելելով, որ դա էլ անձնագրի մի տարատեսակ է։
Հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում է նկատվել գույք ձեռք բերելու ակտիվություն Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Թովմասյանը պատասխանեց` չկա նման բան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, ապա 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։ Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել` 1-ը կրկին բնակարանի առքուվաճառքի առնչվող, մյուսը` հասարակական նշանակության գույք ձեռք բերելու։
Հավելենք, որ ճամփորդական անձնագիր է տրվում փախստականներին։
Լրահոս
0