00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջակցել զինվորներին, պետությանը. ՄԻՊ–ը` ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովման մասին

© Photo : Human Rights Defender's OfficeՄարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ (28 մարտի, 2022թ). Երևան
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ (28 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Բաժանորդագրվել
Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ԶՈւ–ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում մշտապես աջակցում է զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին` վեր հանելով նրանց հուզող խնդիրներն ու լուծումներ առաջարկելով։
Այս մասին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ասել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ԶՈւ–ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Գրիգորյանը շեշտել է, որ գործունեության ժամանակ նաև աջակցություն է տրամադրվում պետությանը, տվյալ դեպքում զինված ուժերին` նպաստելով զինված ուժերի բոլոր անդամների իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը, վերահսկվում են պետական մարմինները՝ երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ ապահովումը:
Պաշտպանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման կարևոր մեխանիզմ է նաև Պաշտպանին առընթեր փորձագիտական այս խորհուրդը, որի աշխատանքներն անհրաժեշտ է ակտիվացնել։
© Photo : Human Rights Defender's OfficeՄարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ (28 մարտի, 2022թ). Երևան
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ (28 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ (28 մարտի, 2022թ). Երևան
Նիստի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած առաջարկությունները։
Դրանք վերաբերում են իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների առավել արդյունավետ իրազեկման, պաշտպանական գերատեսչության կողմից առավել թիրախային ու ժամանակին հաղորդակցության իրականացման, սպայական անձնակազմի վերապատրաստման ու երաշխիքների ամրապնդման, հոգեբան-սպաների պատրաստմանն ու շարունակական վերապատրաստմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ առանց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության երաշխավորման, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հնարավոր չէ ունենալ արդյունավետ զինված ուժեր։
Նշվել է, որ Պաշտպանի աշխատակազմում ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության դեպքերով մի շարք դիմում-բողոքներ ու սեփական նախաձեռնությամբ քննարկումներ։
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, ներկայացվել են լուծման առաջարկներ:
Պետական մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, մտքեր են փոխանակել բանակում կարգապահության բարձրացման մեխանիզմների մշակման հարցերի շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատելու առկա խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու վերաբերյալ:
Նիստին մասնակցել են Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության, քննչական կոմիտեի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։
Լրահոս
0