https://armeniasputnik.am/20220328/bacardzak-sut-e-hh-pnn-ukrainaji-dem-kirarelu-hamar-rdin-su30-inqnatir-talu-masin-40269617.html
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ–ն` Ուկրաինայի դեմ կիրառելու համար ՌԴ–ին ՍՈւ–30 ինքնաթիռ տալու մասին
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ–ն` Ուկրաինայի դեմ կիրառելու համար ՌԴ–ին ՍՈւ–30 ինքնաթիռ տալու մասին
Ադրբեջանական հեռուսաընկերություններից մեկը հայտնել է, իբր, Հայաստանը հիմնական ուղղություններից մեկն է, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝... 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T17:29+0400
2022-03-28T17:29+0400
2022-03-28T18:02+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հերքում
ադրբեջան
ինքնաթիռ
ռուսաստան
սու–30 սմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերության այն հրապարակումը, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Հեռուստաընկերությունը հղում է կատարել Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների։Նշվում է, որ իրականությանը չի համապատասխանում նաև այդ հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 33–րդ օրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հերքում, ադրբեջան, ինքնաթիռ, ռուսաստան, սու–30 սմ
հհ պաշտպանության նախարարություն (պն), հերքում, ադրբեջան, ինքնաթիռ, ռուսաստան, սու–30 սմ
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ–ն` Ուկրաինայի դեմ կիրառելու համար ՌԴ–ին ՍՈւ–30 ինքնաթիռ տալու մասին
17:29 28.03.2022 (Թարմացված է: 18:02 28.03.2022) Ադրբեջանական հեռուսաընկերություններից մեկը հայտնել է, իբր, Հայաստանը հիմնական ուղղություններից մեկն է, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերության այն հրապարակումը, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հեռուստաընկերությունը հղում է կատարել Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների։
«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ իրականությանը չի համապատասխանում նաև այդ հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 33–րդ օրը։