00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի դիմաց սահմանին ռուբլով վճարելը սպառողների սակագնի վրա առայժմ չի ազդի. ՀԾԿՀ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Գազպրոմը» գազի իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավել գումար է ստացել, որը սակագների վերահաշվարկի ժամանակ պակասեցվել է ընկերության սպասվող շահույթից։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսական գազի դիմաց սահմանին ռուսական ռուբլով վճարելու որոշումը սպառողներին մատակարարվող գազ գնի վրա ներկա պահին չի ազդի։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Այն մեթոդաբանությունը, որ քննարկվել է «Գազպրոմի» հետ ու շուտով կընդունվի, մենք նախատեսում ենք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում քննարկել։ Ինչպես ՀԷՑ–ում, այնպես էլ «Գազպրոմ»–ում ուզում ենք ներդնել առաջիկա 10 տարիների համար որոշակի կայուն, արդյունքի վրա հիմնված գնային քաղաքականություն։ Ֆիքսեն որոշակի կորուստներ և ծախսեր, իսկ որոշակի տարիներ հետո պետք է ունենենք որոշակի արդյունքային ցուցանիշներ` կորստի նվազեցում, ծախսերի կրճատում»,– ասաց Բաղրամյանը` հավելելով, որ այս նոր մեթոդաբանության կիրառման դեպքում տարադրամի կուրսի տատանումների կամ գազի կորուստների հետևանքով ստացվող ֆինանսական տարբերությունները փոխհատուցվելու են կողմերին։
ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ նոր մեթոդաբանությունը դեռ չի հաստատվել, բայց կողմերի փոխադարձ համաձայնությամբ արդեն մեկ անգամ կիրառվել է։ Բաղրամյանի խոսքով` «Գազպրոմը» գազի իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավել գումար է ստացել, որը սակագների վերահաշվարկի ժամանակ պակասեցվել է ընկերության սպասվող շահույթից։
Բաղրամյանը պարզաբանեց, որ այս նույն տրամաբանությամբ, գազի դիմաց վճարումը ռուսական ռուբով հաշվարկելու դեպքում տարադրամի տատանումը` դրական, թե բացասական, վերահաշվարկվելու է հաջորդ տարի` սակագնի վերանայման ժամանակ` հօգուտ ռուսական կամ հայկական կողմի` ըստ իրավիճակի։
Լրահոս
0