Հայաստանում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է. ԱԻՆ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ձյունապատ ճանապարհներ
Ձյունապատ ճանապարհներ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Որոշ հատվածներում բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) :
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային, Ալագյազ-Արթիկ (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Նիգավան և Սարալանջ գյուղերում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լրահոս
0