Հյուսիսային Մակեդոնիան արտաքսում է 5 ռուսաստանցի դիվանագետի, Մոսկվան համարժեք կպատասխանի

CC BY-SA 3.0 / Paweł 'pbm' Szubert / Ministry of Foreign Affairs of MacedoniaՀյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նապարարության շենքը Սկոպյեյում
Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նապարարության շենքը Սկոպյեյում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նապարարության շենքը Սկոպյեյում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նշվում է, որ դիվանագետներին հինգ օր են տվել Հյուսիսային Մակեդոնիան լքելու համար
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիսային Մակեդոնիայում ՌԴ դեսպան Սերգեյ Բազդնիկինին երկուշաբթի հրավիրել են երկրի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել հինգ ռուս դիվանագետների այդ երկրում persona non grata ճանաչելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սական «Ալսատ-Մ» կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ «դիվանագետները կատարել են գործողություններ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և պետք է Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության տարածքից դուրս գան հինգ օրվա ընթացքում»։
Սկոպիեում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ ռուսական կողմը համարժեք կպատասխանի Հյուսիսային Մակեդոնիայից իր հինգ դիվանագետների արտաքսմանը։
Լրահոս
0