Ժաննա, կամուսնանա՞ս ինձ հետ. ամուսնության առաջարկ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դերասանը հենց բեմում մատանի դրեց իր սիրեցյալի մատին։
Կամերային թատրոնի դերասան Դավիթ Աբրահամյանը երեկ Երևանում «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ առաջարկություն արեց իր սիրելին։
Երբ Արա Երնջակյանի «Համլետ» ներկայացումը հաղթեց «Լավագույն ներկայացում» անվանակարգում, ու ստեղծագործական անձնակազմը բարձրացավ բեմ, Կամերային թատրոնի դերասանը դիմեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին։
«Ուզում եմ շատ կարևոր բան անել իմ կյանքի համար։ Ժաննա, կամուսնանա՞ս ինձ հետ»,– ասաց նա, մոտեցավ դերասանուհուն, ծնկի իջավ ու նրա մատին մատանի դրեց։
Տարավ անտառ և սկսեց փոս փորել․ ամուսնության ամենազարմանալի առաջարկությունը
Նշենք, որ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխությունը։
«Կդառնա՞ս իմ կինը». Սիրասը Անիին ամուսնության առաջարկ է արել Սևանի հատակին. տեսանյութ
Լրահոս
0