00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

0։9. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը պատմության մեջ

© Photo : Football Federation of ArmeniaՀայաստան–Նորվեգիա ընկերական հանդիպում
Հայաստան–Նորվեգիա ընկերական հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Հայաստան–Նորվեգիա ընկերական հանդիպում
Բաժանորդագրվել
Նախապատրաստվելով ամռանը մեկնարկելիք Ազգերի լիգայի հերթական մրցաշարին` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հինգ օրվա ընթացքում անցկացրեց ընկերական երկրորդ հանդիպումը։ Մերոնք հյուրընկավել էին Նորվեգիայի հավաքականին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Oսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ և պարտվեց 0։9 հաշվով։
Մարտի 24-ին կայացած Հայաստան- Չեռնոգորիա հանդիպման համեմատ մեր հավաքականի մեկնարկային կազմում կար մեկ փոփոխություն։ Պաշտպանության աջ եզրում Կամո Հովհաննիսյանի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Մոնրո Արարատը։ Նախորդ խաղի նման մի դրվագ ևս` խաղադաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը։ Ընդ որում` մեր ֆուտբոլիստը Էռլինգ Հոլանի հետ պայքարում վնասվածք ստացավ։ Մնալով տասը ֆուտբոլիստներով` հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը անմիջապես դիմեց փոխարինման ու Էրիկ Վարդանյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կամո Հովհաննիսյանը։
Այսինքն` մեր թիմի խաղային համակարգն անմիջապես փոխվեց։ Բացի այդ մեր ֆուտբոլիստները խաղի կանոնների սահմաններում չէին կարողանում պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի հետ։ Հոլանը շատ արագ էր, ու իր գրագետ կերպով կարողանում էր ստիպել մերոնց դիմել խախտումների։ Ու թվային առավելությունն էլ այս ֆուտբոլիստը շատ արագ վերածեց նյութականի` բացելով խաղի հաշիվը 24-րդ րոպեին։
28-րդ րոպեին մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացնելով` Ջոշուա Քինգը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ Եվս երկու րոպե անց Քրիստիան Տորստվեդտը հաշիվը դարձրեց 3։0։ Միակ հարցը մնաց այն, թե ինչպիսի հաշվով է հաղթելու Նորվեգիան։ Մեր մարզիչները ինչպես երևաց «Բ» տարբերակ չունեին մրցակցի հետ խաղը շարունակելու։ Իսկ այն բանից հետո, երբ Ջոշուա Քինքը դուբլ ձևակերպեց ու հաշիվը դարձրեց 4։0, Խոակին Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց մեր ընտրանու կազմում։ Բայց դա էլ չօգնեց։ Ընդմիջման գնացինք պարտվելով 0։5 հաշվով։
Բիչախչյանը, Սպերցյանը և Սոլոմոն Ուդոն հեռացան։ Այսինքն` մեր հավաքականը պարզ էր, որ իրական փորձարկումների գնաց արդեն չմտածելով խաղի վերջնական արդյունքի մասին։ Դժվար է ասել, թե ինչ տվեց այս խաղը մեր հավաքականին։ Դրական ոչ մի բան։ Խնդիրների մի մեծ կծիկ, որը ուսումնասիրել ու քանդել է պետք։ Իսկ ամռանը մենք հենց Նորվեգիայի նման հավաքականների հետ ենք մրցելու Ազգերի լիգայում։ Համենայնդեպս, այդպես էին նշում մեր մարզիչները։ Ստացվում է, որ Չեռնոգորիայի կազմում առաջատարները չկային, մենք կարողացանք հասնել արդյունքի։
Իսկ Նորվեգիայի կազմում Հոլանի ներկայությունն անհաղթահարելի արգելք դարձավ մեր ընտրանու համար։ Մեր թիմի կազմում չկար խաղային մի օղակ, որը ինչ-որ բանով աչքի ընկավ։ Հարց է առաջանում` մրցակի՞ցն էր շատ ուժեղ, թե մե՞նք էինք շատ թույլ։ Մեկ խաղացողով պակաս էլ կարելի է պայքարել, բայց դա տեղի չունեցավ։ 0։9 հաշիվը կարծում ենք շատ խորը ուսումնասիրություն ու նաև բացատրություն է պահանջում։ Նման հաշվով Հայաստանի հավաքականը երբեք չէր պարտվել։
Սպասում ենք դժվարին խաղ. Կապառոսը` Հայաստան–Նորվեգիա ընկերական խաղի մասին
Լրահոս
0