https://armeniasputnik.am/20220329/8-bnakaran-6-avtvokajanateghi-erevanumpek-nakhkin-ashkhatakci-gujqy-kbrnagandzvi-40303886.html
8 բնակարան, 6 ավտոկայանատեղի Երևանում...ՊԵԿ նախկին աշխատակցի գույքը կբռնագանձվի
8 բնակարան, 6 ավտոկայանատեղի Երևանում...ՊԵԿ նախկին աշխատակցի գույքը կբռնագանձվի
ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձման ենթակա գումարը 2 միլիարդ 812 մլն դրամ է։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T14:39+0400
2022-03-29T14:39+0400
2022-03-29T14:45+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հհ դատախազություն
կոռուպցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2253/30/22533013_0:31:1600:931_1920x0_80_0_0_76db2399b3b5e7ca5516b1672de45e06.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հեթական հայցադիմումը, որի շրջանակներում բռնագանձման դիմում է նեկայացվել 1 միլիարդ 601 միլիոն դրամի գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Բացի այդ, բռնագանձման դիմումում նշված է նաև Ավստրիայում գտնվող 2 անշարժ գույքի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170 մլն դրամը, ինչպես նաև ևս 293 մլն դրամ` որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։Ինչո՞ւ է խուզարկվում ԱԻՆ–ը. Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանըԴատախազությունը հայտնում է` կա նաև 748 մլն դրամի գույք, որի գումարը պետք է բռնագանձվի` հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ (համապատասխան պահանջի առկայության դեպքում)` պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար)։ՀՀ գլխավոր դատախազությունում վերոնշյալ վարչության ձևավորումից հետո սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 5-րդ հայցադիմումն է, որ դատարանը վարույթ է ընդունել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2253/30/22533013_160:0:1440:960_1920x0_80_0_0_d122725501fa52aa55d209b1fad08e9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ դատախազություն, կոռուպցիա
8 բնակարան, 6 ավտոկայանատեղի Երևանում...ՊԵԿ նախկին աշխատակցի գույքը կբռնագանձվի
14:39 29.03.2022 (Թարմացված է: 14:45 29.03.2022) ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձման ենթակա գումարը 2 միլիարդ 812 մլն դրամ է։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հեթական հայցադիմումը, որի շրջանակներում բռնագանձման դիմում է նեկայացվել 1 միլիարդ 601 միլիոն դրամի գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել նրանց գույքը։ Մասնավորապես, խոսքը Երևանում գտնվող 8 բնակարանների և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիների, 4 հասարակական նշանակության տարածքների, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտու և 2 հողամասերի, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցների մասին է։
Բացի այդ, բռնագանձման դիմումում նշված է նաև Ավստրիայում գտնվող 2 անշարժ գույքի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170 մլն դրամը, ինչպես նաև ևս 293 մլն դրամ` որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
Դատախազությունը հայտնում է` կա նաև 748 մլն դրամի գույք, որի գումարը պետք է բռնագանձվի` հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ (համապատասխան պահանջի առկայության դեպքում)` պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար)։
ՀՀ գլխավոր դատախազությունում վերոնշյալ վարչության ձևավորումից հետո սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 5-րդ հայցադիմումն է, որ դատարանը վարույթ է ընդունել: