https://armeniasputnik.am/20220329/adrbejanakan-zvorqerin-elman-dirqer-veradardznelu-hamar-qajler-en-arvum-arcakhi-nakhagah-40290123.html
Ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար քայլեր են արվում. Արցախի նախագահ
Ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար քայլեր են արվում. Արցախի նախագահ
Արցախի նախագահն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T10:58+0400
2022-03-29T10:58+0400
2022-03-29T10:59+0400
արցախ
արայիկ հարությունյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/1d/40290003_0:67:1280:787_1920x0_80_0_0_eb00b0de55236280703a6cde354f5e02.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի զինված ուժերի և ռուս խաղաղապահների միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են ջանքեր գործադրել խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար: Ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։Հարությունյանը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում կայունության ապահովումն է:Նա մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ:Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/1d/40290003_72:0:1209:853_1920x0_80_0_0_b9e87ca2e54beebe6c1feb06cff1a795.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, արայիկ հարությունյան
Ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար քայլեր են արվում. Արցախի նախագահ
10:58 29.03.2022 (Թարմացված է: 10:59 29.03.2022) Արցախի նախագահն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի զինված ուժերի և ռուս խաղաղապահների միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են ջանքեր գործադրել խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար: Ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։
Հարությունյանը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում կայունության ապահովումն է:
Նա մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ:
Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին
ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց
Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։