00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱրցախ. ռուս խաղաղապահներ
Արցախ. ռուս խաղաղապահներ - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Արցախ. ռուս խաղաղապահներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հերթապահություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախում Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում մարտի 29-ի դրությամբ վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում։
Հերթապահություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն անվտանգության ապահովման, հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
Լրահոս
0