00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է տարիներ տևել, եթե որևէ մեկը չերկխոսի ՌԴ–ի հետ. Քալըն

© YASIN AKGULԻբրահիմ Քալըն
Իբրահիմ Քալըն - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Իբրահիմ Քալըն
Բաժանորդագրվել
Իբրահիմ Քալընը Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցությունների նախաշեմին խոսել է առկա իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ–ի երկրներին, պետք է լինի ինչ-որ մեկը Ռուսաստանի հետ երկխոսելու համար, այլապես Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է տևել ամիսներ կամ տարիներ։ Այս մասին CNN հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը։
Նա Ռուսաստանի պահանջներն անվանել է ոչ իրական և մաքսիմալիստական։ Ըստ թուրք պաշտոնյայի, նախ պետք է հրադադար լինի, հետո երկու երկրի ղեկավարների մակարդակով քննարկվի Դոնբասի և Ղրիմի հարցը։
Խոսելով մինչ այս հայտնի դարձած բանակցային կետերի մասին և մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որ կողմերի միջև առաջին 4 կետի շուրջ համաձայնության կա, Քալընը նշել է, որ իրականում Էրդողանն ընդամենը գնահատել է բանակցային գործընթացը և ինչ-որ տեղ նաև Ռուսաստանի նախագահին ակնարկել՝ եթե 4 կետի շուրջ համաձայնություն լինի, կարող է կազմակերպվել Պուտին-Զելենսկի հանդիպումը․
«Մենք չենք կարող թույլ տալ ևս մեկ «Սառը պատերազմ»։ Մենք պետք է մտածենք համաշխարհային անվտանգության կառուցմանն ուղղված քայլերի մասին, որը կլինի, երբ այս ամենը վերջանա։ Սա նաև այն թեմաներից մեկն է, որն Էրդողանը քննարկում է Պուտինի հետ՝ նրան առաջարկելով միասին մտորել երկարաժամկետ արդյունքների մասին»,-նշել է Քալընը։
Թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է այն տեղեկություններին, որ որոշ ռուս պաշտոնյաներ, որոնք տուժել են արևմտյան պատժամիջոցներից, մեկնել են Թուրքիա։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների ցուցակում եղած անձանցից որևէ մեկը Թուրքիա չի մեկնել, բայց Թուրքիան բաց է գործարարներին ընդունելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 29-30-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալու է ռուս-ուկրաինական պատվիրակությունների դեմառդեմ հանդիպումը։ Բանակցողներն արդեն Թուրքիայում են։ Մինչ այս բանակցությունների հիմնական փուլերն անցկացվել են Բելառուսում։
Եկել է ժամանակը, որ ռուս–ուկրաինական բանակցություններն արդյունք ունենան. Էրդողան
Լրահոս
0