ԱԻՆ–ում խուզարկությունից հետո աշխատակիցներ են կալանավորվել. «Ժողովուրդ»

© Andranik GhazaryanՀՀ ԱԻՆ շենքը
ՀՀ ԱԻՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գերատեսչությունից Sputnik Արմենիային հայտնեցին դեռևս ոչնչից տեղյակ չեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում պաշտոնների նշանակման գործընթացքում կոռուպցիոն գործարքների գնացած որոշ աշխատակիցներ ձերբակալվել են, մի քանիսն էլ կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է «ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել էինք, որ մարտի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը ԱԻՆ–ում խուզարկություն էր իրականացնում։
«ԱԻՆ–ի պաշտոնատար անձինք տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, և շղթան հասնում է մինչև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այս պահին կան նախարարության ձերբակալված և կալանավորված աշխատակիցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարար Փիլոյանի անունը»,– նշում է օրաթերթը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ և որևէ բան իմանալու դեպքում կհայտնի այդ մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեի հետ դեռևս չի հաջողվում կապ հաստատել։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարարին 14 օրով արձակուրդ ուղարկեց և վերջինս, ըստ պարբերականի, հնարավոր է, որ այլևս չվերադառնա աշխատանքի։
Լրահոս
0