Նատալյա Ռոտենբերգն այլևս ՀՄՖ փոխնախագահը չէ

© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը
Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տիգրան Արզաքանցյանի կինը փետրվարի սկզբին էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Նատալյա Ռոտենբերգը այլևս ֆեդերացիայի փոխնախագահը չէ։ Ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում է այդ գրառումն արել` չնշելով, թե որն է պատճառը։
«ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 4-ին էր հայտնել, որ Ռոտենբերգը նշանակվել է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ։
Նատալյա Ռոտենբերգը «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է։
Լրահոս
0