00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի հետ նավթագազային խաղերը Եվրոպային փակուղի են մտցրել

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԽողովակաշար
Խողովակաշար - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները հարվածում են հենց նախաձեռնողներին։ Մանրամասները՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Եվրամիությունում պատրաստում են պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելք է ենթադրում։ Գերմանիան արդեն մտորում է գազից հրաժարվելու մասին, բայց դեռ փոխարինող չի գտել։ Մեծ Բրիտանիան ուզում է ապրել առանց նավթամթերքների, ինչի համար կարող է վճարել ուժեղագույն տնտեսական ցնցումով։ Ինչպես լուծել խնդիրը՝ հարվածի տակ չդնելով ամբողջ եվրոպական արդյունաբերությունը, դեռ չեն մտածել։ Մոսկվան միևնույն ժամանակ նոր խնդիր է առաջադրել։

Հավակնոտ ծրագրեր

Ռուսաստանի էներգառեսուրսների վրա էմբարգո կդրվի, եթե «Կիևի զանգվածային ռմբակոծություններ» սկսվեն, գրում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին: Չնայած նույն աղբյուրը խոստովանում է, որ պատժամիջոցները չեն փոխի Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ։
Գերմանիայի խոշորագույն E. ON էներգակոնցեռնը դադարեցրել է գազի գնումը ռուսական ընկերություններից։ Հույս ունեին Նորվեգիայից մատակարարումներ կատարել, որը մեկ երրորդով բավարարում է երկնագույն վառելիքի գերմանացիների պահանջարկը։ Սակայն, ըստ վարչապետ Յոնաս Գար Ստյորեի, Օսլոն դեֆիցիտը լրացնելու համար բավարար պաշարներ պարզապես չունի։
Բնական գազը հիմնականում Գերմանիա է հասնում Gassco խողովակաշարերով, օրինակ՝ երկրի հյուսիսում գտնվող Էմդեն բնակավայր։ Դրանք գրեթե ամբողջությամբ բեռնված են։ Ավելի մեծ ծավալներ տեղափոխելու համար անհրաժեշտ է մեծացնել հզորությունը, իսկ դա երկարատեւ ու ծախսատար գործընթաց է:
«Ռուսները պետք է խրվեն այնտեղ». ինչպես է ԱՄՆ-ն թեժացնում հակամարտությունն Ուկրաինայում
Ընկերությունը փորձել է Կատարի հետ պայմանավորվել հեղուկացված բնական գազի վերաբերյալ, բայց ապարդյուն։ Արտահանումը Կատարից հիմնականում գնում է Չինաստան. այնտեղ ավելի շատ են վճարում։
Գլխավոր հարցը՝ ինչո՞վ ջեռուցել տները և ապահովել արդյունաբերությունը, հատկապես՝ կոշտ էներգետիկ ճգնաժամի պայմաններում, մինչ օրս լուծված չէ։
Կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Եվրոպան չի կարող միանգամից վերջ տալ էներգետիկ կախվածությանը Ռուսաստանից։ Հարյուր հազարավոր աշխատատեղեր կվտանգվեն, իսկ արդյունաբերության ամբողջ ճյուղերը՝ գոյատևման եզրին կհայտնվեն։ Պատժամիջոցները չպետք է ավելի ուժեղ հարվածեն ԵՄ-ին, քան Մոսկվային։

Տնտեսական ցնցում

Մեծ Բրիտանիան, ինչպես և խոստացել էր բիզնեսի, էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Քվազի Քվարթենգը, մինչև տարեվերջ կդադարեցնի ռուսական ներմուծումը: Չնայած անգլիական The Telegraph-ն արդեն նշել է, որ հատիկավորված փայտանյութի գնման սահմանափակումները խիստ բարդացրել են իրավիճակը:
Վերջին տարիներին հազարավոր տներ ու ձեռնարկություններ անցել են այնպիսի ջեռուցման, ինչին նպաստել է պետական ակտիվ աջակցությունը։ Եվ Ռուսաստանը եղել է տորֆից ու գյուղատնտեսական թափոններից ստացած կենսաբանական վառելիքի խոշորագույն մատակարարը։ Այժմ բրիտանացիները այլընտրանք են փնտրում։ Գները 25-40 տոկոսով աճել են ու մեկ տոննայի դիմաց հասել մինչև 400 ֆունտ ստեռլինգի: Եվ սա դեռ առավելագույնը չէ։
Գազի հետ ամեն ինչ ավելի վատ է, այն թանկացել է հինգ անգամ։ Ակնկալվում է, որ ապրիլին ջեռուցման ու էլեկտրաէներգիայի հաշիվները առնվազն 50%-ով կավելանան:

Ամենուր խնդիրներ են

Կապույտ վառելիքի գնանշումներն այժմ հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 1,2 հազար դոլար են կազմում, իսկ մարտի սկզբին հասել էին ռեկորդային 4 հազարի: Խոշորագույն ներդրումային բանկերի և հումքային վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական նավթից հրաժարվելը աննախադեպ կբարձրացնի նաև «սև ոսկու» գինը՝ բարելի դիմաց մինչև 300 դոլար:
Եթե Ջո Բայդենը համոզի Եվրոպային վերջնականապես խզել կապերը Մոսկվայի հետ, հնարավոր է իսկական կոլապս տեղի ունենա։
«Շուկաները հավասարակշռված են, ավելորդ ռեսուրսներ չկան, ցանկացած մերժում կամ կրճատում կհանգեցնի այն բանին, որ գները կաճեն ու կհասնեն և՛ 300, և՛ 500 դոլար մեկ բարելի դիմաց», — նշել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
2021-ին ԵՄ-ն Ռուսաստանից մոտ 100 մլրդ եվրոյի էներգառեսուրսներ է ներմուծել։ Ավելի քան կեսը բաժին է հասել հում նավթին, մնացածը նավթամթերքներ են, բնական գազ և ածուխ։ Հիմնական սպառողները Նիդեռլանդներն են, Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։
ԱՄՆ-ում դեռ չգիտեն՝ ինչպես վարվել։ Նույնիսկ դիմել են Վենեսուելային։ Նիկոլաս Մադուրոն ներկայացրել է պայմանները, որոնք Վաշինգտոնում «ակնհայտորեն անիրագործելի» են անվանել։ Դրանք են՝ պաշտոնական անձանց դեմ բոլոր պատժամիջոցների չեղարկում ու PDVSA պետական ընկերության նկատմամբ լիակատար վերահսկողություն։
Բայդենի քաղաքականության համար վճարում են հասարակ ամերիկացիները։ Բենզալցակայաններում բենզինի գինը ռեկորդային ցուցանիշի է հասել։
«Մեր դատարկ բաքերը ձեր դատարկ ստամոքսներն են». հակառուսական պատժամիջոցների հակառակ կողմը
Նավթագազային հակառուսական հիստերիան, հնարավոր է, սկսի հանդարտվել։ JP Morgan-ում կարծում են, որ ռուսական էներգառեսուրսներից «էքստրեմալ խուսափելը» երկար չի տևի։ Ապրիլին օրական մատակարարումների պակասը երեք ու կեսից կնվազի մինչև երկու, իսկ մայիսին ու հետո՝ մեկ միլիոն բարել։ «Նորմալ» սցենարի դեպքում Brent-ը երկրորդ եռամսյակում կարժենա միջինը 114 դոլար մեկ բարելի դիմաց, մինչև տարեվերջ՝ 101 դոլար:
Մտածելով էմբարգոյի մասին՝ Արևմուտքը փորձում է գլուխ հանել Մոսկվայի նոր պահանջից՝ գազի դիմաց վճարել ռուսական արժույթով։ Դա ապշեցրել է Բրյուսելին։ Der Spiegel-ը գրում է, որ ապշահար գնորդները չգիտեն՝ որտեղից այդքան ռուբլի վերցնեն։ Մարտի 28-ին Գերմանիայի էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարեց, որ G7-ի երկրները չեն պատրաստվում կատարել այդ պայմանը։
Բայց և Մոսկվան մտադիր չէ անվճար վառելիք տալ։
«Այնուամենայնիվ, մեր իրավիճակում համաեվրոպական բարեգործությամբ զբաղվելը դժվար թե հնարավոր ու հազիվ թե նպատակահարմար լինի», — նշել են Կրեմլում:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը ևս մեկ հակապատժամիջոցային հարված հասցրեց։ Ի պատասխան Արևմուտքի կողմից ոսկու և արժույթի պահուստների սառեցմանը, ԿԲ-ն սահմանափակել է միջոցների շարժը դեպի ոչ բարեկամական երկրներ: Այժմ օտարերկրացիներին չի կարելի արժեթղթեր վաճառել և գումար փոխանցել արտասահման։
Լրահոս
0