00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճի՞շտ կլինի, թե՞ ոչ. բեռնափոխադրողները` ՀՀ–ում ճանապարհային վճար կիրառելու մասին

© Sputnik / Andranik GhazaryanԻրանական բեռնատարներ Սյունիքում
Իրանական բեռնատարներ Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Իրանական բեռնատարներ Սյունիքում
Բաժանորդագրվել
Բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» և «Ապավեն» ընկերությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են բեռնատարների նկատմամբ ճանապարհային վճար կիրառելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանյան բեռնափոխադրողները կարծում են, որ երկրի տարածքով անցնող բեռնատարների նկատմամբ ճանապարհային վճար կիրառելը ճիշտ որոշում է, բայց դրանից կարող է տուժել հայկական բեռնափոխադրողը։ «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հարցի քննարկման համար իրենց հրավիրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ ներկայացվել են նախնական հաշվարկները։

«Նման որոշմանը մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում, որովհետև աշխարհում գրեթե չկա այդպիսի երկիր, որ ճանապարհավճար չկիրառի։ Պետությունը ծախս է անում, ասֆալտապատում է ճանապարհները, հետևաբար այն մաշեցնող մեքենան պետք է վճարի։ Բոլոր երկրներում էլ այդ փորձը կիրառվում է»,– նշեց Աղդայանը։

Հիմա Հայաստանում վճարումն իրականացվում է բեռնատարի մուտքով, ՀՀ կառավարությունում քննարկվում է այդ վճարը անցած ճանապարհի կիլոմետրի հաշվարկով իրականացնելու տարբերակը։
«Սպայկայի» ներկայացուցչի խոսքով` կիլոմետրերի հաշվարկ անելու դեպքում պետք է բեռնատարների մեջ սարքեր տեղադրվեն, որոնցով կորոշվի, թե որքան տարածություն է անցել տվյալ տրանսպորտային միջոցը։
«Սահմանվող նոր վարձատեսակը 1 կմ–ի դիմաց կկազմի միջինը շուրջ 40-50 դրամ (կախված ծանրությունից ու ծանրաբեռնվածությունից), բայց մենք հայտնել ենք, որ դա մի փոքր բարձր գումար է։ Պետք է հաշվի առնել այն երկրների փորձը, որոնք ավելի ցածր սակագներ են կիրառում, դրանք պետք է խելամիտ լինեն։ Տեղի փոխադրողները չպետք է տուժեն բարձր սակագներից, քանի որ միայն միջազգային բեռնափոխադրումներ իրականացնողներին չի վերաբերելու այդ ամենը, այլև քար կամ ավազ տեղափոխողներին»,– նշեց Աղդայանը։
Նա ընդգծեց` ճիշտ է նման որոշում կայացնելը, քանի որ առանց ճանապարհավճարի երթևեկելը մի փոքր սխալ է, թեև ֆինանսական բեռ է լինելու այս ոլորտում աշխատող ընկերությունների համար։ Աղդայանի խոսքով` ցանկացած հավելյալ ծախս էլ ազդելու է վերջնական սպառողի վրա։ Այսինքն, օրինակ` բեռնափոխադրումն արժի 1000 դրամ, ու, եթե Հայաստանում ներդրվի ճանապարհավճար, ապա այն կդառնա մոտ 1020 դրամ։
«Մենք ունենք հաճախորդներ, որոնց բեռները գնում են Կապան, Մեղրի, Արցախի Հանրապետություն։ Եթե հաշվարկենք, որ Բագրատաշենից Մեղրի 600 կմ է, ու դրա համար 1 կմ դիմաց 50 դրամ վճարենք, այսինքն` 30 հազար դրամ ավել գումար, հետևաբար այդ ծախսը կազդի վերջնական սպառողի վրա»,– ասաց Աղդայանը։
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանն էլ նշեց` ճանապարհի վճար կիրառելն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է ու Հայաստանում էլ պետք է լինի։
«Հայաստանում, միևնույնն է, ճանապարհային հարկեր գանձվում են, այլ բան է, թե որ պետության հետ ինչ պայմանագրեր են գործում։Հայաստանն ու Վրաստանը միմյանց ազատել են հարկերից, իսկ իրանական տրանսպորտն այսօր էլ Հայաստան գալով վճարում է ճանապարհային հարկ։ Եթե նախկինում հստակ թիվ կար ու որոշակի ժամկետ, այսօր դրանք պետք է մի փոքր փոփոխվեն, որքան կիլոմետր կանցնի բեռնատարը, այդքան էլ ճանապարհահարկ կվճարի, ինչը, իմ կարծիքով, արդարացի կլինի»,– ասաց Աղաջանյանը։
Թե հարկավճարի փոփոխությունը ինչպես և որքան կանդրադառնա սպառողի վրա, կախված է հարկի չափից։
«40-50 դրամ վարձավճարը 1 կմ–ի դիմաց թանկ չէ։ Իրանական մեկ տրանսպորտային միջոցը վճարում է մոտ 300 դոլար. մոտ 350 կմ գալիս է Երևան, հետո վերադառնում է։ Նոր փոփոխված տարբերակով ստացվում է, որ 700 կմ–ի դիմաց միջինը կվճարվի 31 500 դրամ` շուրջ 60-70 ԱՄՆ դոլար։ Այսօր այդ նույն երթուղու համար իրանական մեքենան ավելի շատ է վճարում, բայց այն կարող է Հայաստանում գտնվել մոտ 15 օր ու այդ ընթացքում գնալ օրինակ` Թալին, Սևան, և դա չի հաշվարկվում։ Որ վարձավճարը կիլոմետրով լինի, ավելի ազնիվ կլինի»,– նշեց Աղաջանյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրենց աշխատանքի վրա էլ փոփոխությունները չեն ազդի, քանի որ խաղի կանոնները բոլորի համար նույնը կլինեն` գումարն էլ կներառվի տրանսպորտային ծառայության մեջ և կներկայացվի վերջնական սպառողին, այսինքն` պատվիրատուին, որը պետք է սպառի դա։ Տրանսպորտային կազմակերպությունները դրանից ո՛չ շահած, ո՛չ էլ վնասներով դուրս կգան։

Քանի որ վարձատեսակը վերաբերելու է ոչ միայն ՀՀ մտնող օտարերկրյա բեռնատարներին, այլև Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաներին, ապա Աղաջանյանի կարծիքով` մրցունակությունը կարող է պակասել։ Նրա պնդմամբ` Հայաստանում ներքին փոխադրումները բավականին լուրջ թիվ են կազմում ու սեփական երկրում նույն վարձավճարով երթևեկելը կարող է բավականին թանկ լինել հայկական բեռանփոխադրողի համար։

Հիշեցնենք` մարտի 28-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է ՀՀ տարածքով անցնող բեռնատարների նկատմամբ ճանապարհային վճար կիրառելու հարցը։ Այժմ 1 բեռնատարի մուտքը մեր երկիր 110 հազար դրամ է։
Լրահոս
0