00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավինյանին կնշանակեն Երևանի ավագանու ընտրություններից «5 պակաս». ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Տիգրան Ավինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում իշխանությունները դեռևս չեն շտապում նշանակել, չնայած որոշված էր, որ մինչև մարտի 15-ը տեղի կունենա նրա նշանակումը։
Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետի հետ միասին կամ անմիջապես հետո։
«Իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչու մինչ այս պահը նա չի նշանակվել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։ Ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», և նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից 5 պակաս, որ մինչև ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, և չբարդանա Երևանում հաղթելը»,– նշում է օրաթերթը։
«Հրապարակը» գրում է, որ մյուս կողմից էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն և չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան և պալատական հեղաշրջում պլանավորեն՝ «իր գլխից թռնեն» ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, և եթե Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան։
Նշենք, որ ներկայում Երևանի քաղաքապետը 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։
Հիշեցնենք` 2020-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ
Նրա փոխարեն դեկտեմբերի 25–ին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հրաչյա Սարգսյանը։
Հավելենք` Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։
Դրանից հետո նա նշանակվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ։
2022–ից Ավինյանը «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ է, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Լրահոս
0