Բրյուս Ուիլիսը հիվանդության պատճառով ավարտում է դերասանական կարիերան

© Sputnik / Екатерина ЧесноковаԲրյուս Ուիլիս
Բրյուս Ուիլիս - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բրյուս Ուիլիս
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հոլիվուդյան դերասանի կինը հայտնել է ամուսնու մոտ ախտորոշված հիվանդության մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը ստիպված է ավարտել դերասանական կարիերան. նրա մոտ աֆազիա է ախտորոշվել։ Instagram-ի իր էջում գրել է դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսը առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է ճանաչողական ունակությունների վրա ազդող աֆազիա։ Երկար մտորումներից հետո նա թողնում է կարիերան, որը նրա համար մեծ նշանակություն ուներ»,– գրել է կինը։
«Չեմ ուզում բեռ լինել». լեգենդար Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել
Նրա խոսքով` հիմա իրենց ընտանիքի համար դժվար ժամանակահատված է, և երախտապարտ են սիրո, կարեկցանքի և աջակցության համար:
Հավելենք, որ աֆազիան արդեն ձևավորված խոսքի խանգարումն է, որի ժամանակ հիվանդը մասնակիորեն կամ լրիվ կորցնում է ուրիշի խոսքը հասկանալու կամ բառերի ու նախադասությունների միջոցով սեփական մտքերն արտահայտելու ունակությունը։
Բրյուս Ուիլիսը մարտի 19-ին դարձել է 67 տարեկան։
«Շատ եմ ամաչում». Ուիլ Սմիթը հրապարակավ ներողություն է խնդրել Քրիս Ռոքից
Լրահոս
0