Խոշոր հրդեհ Քաջարանում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում

Հրդեհ Քաջարանում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Մարտի 30-ին, ժամը 04:17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել է երկու վագոն-տնակ՝ մոտ 72 քմ։
Լրահոս
0