ՄԻՊ ներկայացուցիչը Վիեննայում հայ ռազմագերիների վերադարձի հրատապության հարցն է բարձրացրել

© Photo : official site of the Human Rights Defender's OfficeՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աննա Կարապետյանը խստորեն դատապարտել է ադրբեջանցիների հանցավոր վարքագիծը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Աննա Կարապետյանը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանն իր ելույթում հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։
Կարապետյանը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացված խոշտանգումները:
«ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կարապետյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ արել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։
Լրահոս
0