00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փառուխում բնակիչների համար դեռևս մուտք չկա. Արցախի ՄԻՊ–ը` տեղահանվածների խնդիրների մասին

Տարհանման հետևանքով փառուխցիներն ու խրամորթցիները համարվում են խոցելի խմբեր. Արցախի ՄԻՊ
Բաժանորդագրվել
Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Փառուխ և Խրամորթ գյուղերում առկա իրավիճակին և տարհանված բնակիչների խնդիրներին։
Տեղահանման ու տարհանման հետևանքով խոցելի խմբեր դարձած փառուխցիների ու խրամորթցիների համար իրականացվում են առաջնային աջակցության ծրագրեր։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում, առաջին անհրաժեշտության ապրանքները սննդի ու կենցաղային ապրանքների տեսքով տրվում են տեղահանվածներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հավելելով նաև, որ նրանց ֆինանսական օգնություն է ցուցաբերել «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն։
Արցախի ՄԻՊ աշխատակազմը մշտադիտարկման այցեր է իրականացնում` հանդիպելով վերջին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Փառուխ և Խրամորթ համայնքների բնակիչներին։ Նրանց մի մասը տեղափոխվել և բնակվում է Ստեփանակերտում, կան բնակիչներ, ովքեր տեղավորվել են Ասկերան քաղաքում կամ համանուն շրջանի այլ համայնքներում։
«Տեղահանված քաղաքացիների բնակարանային հարցի լուծումը նույնպես կարևոր է։ Նրանք, ովքեր այլ վայրերում հարազատներ ու բարեկամներ չունեն, պետության կողմից ստացել են համապատասխան աջակցություն ժամանակավոր բնակավայրերում հանգրվանելու համար։ Գրեթե ամենօրյա ռեժիմով մեր աշխատանքային խումբը լինում է կոնկրետ Խրամորթում, որտեղ միայն տղամարդիկ են, կանայք ու երեխաները տարհանվել են, Փառուխում քաղաքացիական անձանց համար դեռևս մուտք չկա, իսկ հարակից գյուղերի բնակիչների հետ շփումների միջոցով վերհանում ենք առկա խնդիրները, նրանք առաջին հերթին հոգեբանական աջակցության կարիք ունեն»,– ասաց ԱՀ օմբուդսմանը։
Ստեփանյանի տեղեկացմամբ` հիշյալ համայնքների ղեկավարներն իրեն հավաստիացրել են, որ սննդի կամ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման մասով խնդիրներ չունեն, մնացած հարցերի ծագման դեպքում կապ է հաստատվում նաև ՄԻՊ-ի գրասենյակի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
Լրահոս
0