00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր են լողում ուկրաինական ականները

© AP Photo / Emrah GurelԲոսֆորի նեղուց
Բոսֆորի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի պսևդոպետականությունը, ուկրաինական ԶՈւ–ի դեգրադացումը, Ուկրաինայի ՌԾՈւ–ի մասնագետների անպատասխանատվությունն ու ոչ կոպմետենտ լինելը եվրոպական մասշտաբի սպառնալիք են ստեղծում։ Օդեսայի և Նիկոլաևի մարզերին հարող ծովային տարածքների ականապատումն օբյեկտիվորեն ուղղված է միանգամից սևծովյան մի քանի պետությունների խաղաղ բնակիչների ոչնչացմանն ու քաղաքացիական նավագնացության կործանմանը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 29-ին հայտարարել էր Ուկրաինայի ԶՈւ գործողությունների պատճառով Սև ծովում քաղաքացիական նավագնացությանը սպառնացող լուրջ վտանգի մասին։ Դրա ծանրակշիռ ապացույցն են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի ափերի մոտ լողացող ուկրաինական ականները։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինայի ՌԾՈւ–ի հրամանատարությունը որոշեց ականային դաշտերով (մարտական նավեր վաղուց չկան) պաշտպանել Սև ծովի ափը ռուսական դեսանտից։ Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ ու Յուժնի նավահանգիստների մատույցներում կոնտակտային գործողությամբ շուրջ 420 ծովային ական (այդ թվում ավելի քան 80 տարի առաջ պատրաստած նմուշներ) տեղադրվեց։
Առաջին իսկ փոթորիկը ականների մի մասը պոկեց խարիսխներից։ «Եղջերավոր մահը» (115 կգ տրոտիլ մետաղական կմախքի մեջ) սկսեց լողալ հոսանքի ուղղությամբ` դեպի հարավ–արևմուտք։
1939 թվականի առաջին ականը Բոսֆորում մարտի 26-ին պատահաբար հայտնաբերեց առևտրային նավերից մեկի անձնակազմը։ Թուրքական ՌԾՈւ–ն ոչնչացրեց վտանգավոր առարկան, սակայն երկու օր անց նույն շրջանում երկրորդ ականը գտան։ Թուրքական NTV պարբերականն ընդգծեց, որ համաշխարհային նավագնացության համար մահացու ծուղակները անփութորեն տեղադրվել էին կիևյան ռեժիմի կողմից, որն Արևմուտքի հովանավորության ներքո սովորել է բացարձակ անպատասխանատվության։
Սև ծովում կրկին ական է հայտնաբերվել. Թուրքիայի ՊՆ
Բուլղարիայի և Ռումինիայի ափերի մոտ մարտի 28-ին հայտնաբերեցին երրորդ և չորրորդ «դեգերող» ականը։ Վտանգավոր «լողը» մասսայական բնույթ կրեց։
Դժվար է գերագնահատել նաև աշխարհագրական մասշտաբները։ Բոսֆորի նեղուցով Միջերկրական ծով մտնելը «դեգերող» ականների համար բավական բարդ է, այնուամենայնիվ վերին, ավելի քաղցրահամ հոսանքը Սև ծովից Մարմարե ծով 1 վայրկյանում 2 մետր արագությամբ է անցնում, այսինքն ավելի քան 7 կմ/ժ։ Հոսանքների քարտեզը հուշում է, որ ուկրաինական ականները կարող են ոչ միայն Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի, այլև վրացական Փոթի նավահանգստի ափերին հասնել։
Ինչ վերաբերում է ի սկզբանե «պաշտպանված» ուկրաինական նավահանգիստներին, այսօր դրանք ականների պատճառով չեն կարող լքել 15 երկրի 67 նավ։ Երեկ Սև ծովում Թուրքիայից Դոնի Ռոստով ուղևորվելու ճանապարհին վնասվեց և աղետի ազդանշան ուղարկեց ռուսական «Օմսկի 205» բեռնանավը, ավելի վաղ Օդեսայի ափերի մոտ պայթյունից հետո խորտակել էր էստոնական Helt բեռնանավը։
Ղեկավարվելով հավասար և անքակտելի միջազգային անվտանգության սկզբունքով` ՌԴ ԱԴԾ–ն դեռ մարտի 19-ին հոգատարությամբ նախազգուշացրել էր «գործընկերներին» խարիսխներից պոկված ուկրաինական ծովային ականների մասին, որոնք Օդեսայի մարզի ափերից հոսանքի ուղղությամբ լողում են դեպի հարավ–արևելք։ Թուրքիայի ՌԾՈւ նավիգացիոն ջրագրության վարչությունը պաշտոնապես արձագանքեց երկու օր անց, և միայն մարտի 26-ին Թուրքիայի իշխանությունները Բոսֆորի նեղուցի մերձակայքում արգելեցին ձկան որսը մութն ընկնելուց հետո։

Վտանգավոր անտիկվարիատ

Ծովային ականները հատուկ սայլակների օգնությամբ տախտակամածից նետվում են ծովի հատակը։ Ընդ որում ականն ունի խարիսխ, որի օգնությամբ զինամթերքը ֆիքսվում է տվյալ տարածքում, և ցցվում է նշված խորությունից 15-110 մետրի վրա` ճոպանով կամ շղթայով ամրացված։ Ներկայում քամու կամ ալիքի ազդեցության տակ ծովում լողացող ականները 1930-ականների արտադրության են, ավելի քան 80 տարի դրանք պահվել են զինանոցներում։ Ժամանակին դուրս գրելու փոխարեն հին ականները տեղադրվել են Ուկրաինայի ներքին ջրերում` նախապատրաստման կանոնակարգի կոպիտ խախտումներով և առանց քարտեզագրման։
Սև ծովում ականների պատճառով Բոսֆորի նեղուցով երթևեկությունը նվազել է 80 տոկոսով
1907 թվականի Հաագայի կոնվենցիայի համաձայն` Ուկրաինայի ՌԾՈւ–ն պարտավոր է վերահսկել ականային իր փակոցները, Սև ծովում ապահովել նավագնացության անվտանգությունը։ Սակայն Ուկրաինայի ՌԾՈւ–ն գոյություն ունի միայն թղթի վրա, չունի տեխնիկական միջոցներ և պրակտիկ փորձ, որևէ բան չի վերահսկում։
Ռուսական Սևծովյան նավատորմը կարող էր ականազերծում իրականացնել, սակայն հատուկ գործողությունների պայմաններում դա անել հնարավոր չէ, իսկ մարտական գործողությունների ավարտից հետո գրեթե բոլոր ականները կարող են հայտնվել հեռավոր հարավում։
Խորսխային կոնտակտային ականները (թուրքական լուսանկարներում հենց դրանք են) տեղակայման վայրից պոկվել են փոթորկի ազդեցության տակ` կոռոզիան կարող էր թուլացնել ամրացման մետաղը կամ ճոպանը։ Գուցե պատճառը նաև սխալ տեղադրումն էր` Ուկրաինայի ՌԾՈւ–ում ականային գործը վաղուց բարձիթողի վիճակում է։
Նույնիսկ հնացած ականները Սև ծովում և Բոսֆորի նեղուցում նավագնացության համար լուրջ և երկարատև վտանգ են ներկայացնում։ «Եղջերավոր մահի» վտանգը մշտապես առկա է, մարտական կամ քաղաքացիական նավի հպվելիս պայթում է անմիջապես, կարող է ծովի հատակն ուղարկել մեծ ջրատարողություն ունեցող լողացող միջոց և կարող է ծովի ջրում ապրել ավելի քան 10 տարի (եթե ինքնաոչնչացման մեխանիզմ չի տեղադրվել)։ Մի քանի օրինակ` սպառնալիքները հասկանալու համար։
Քուվեյթական «Բրիջթոն» սուպերտանկերը, որն ավելի քան 400 հազար տոննա ջրատարողություն ունի, 1987 թվականի հուլիսին Պարսից ծոցում պայթեց 1908 թվականի իրանական ականի վրա, որը ռուսական ծովային գերատեսչությունում ստեղծվել էր դեռ Նիկոլայ II կայսեր օրոք։ Սուպերտանկերին բախտը ժպտաց, նա մի կերպ հասավ Քուվեյթ, որտեղ ջրասույզները 27 մմ հաստությամբ պողպատե եզրակի վրա 10 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ճեղք հայտնաբերեցին։
Մեկ տարի անց Պարսից ծոցում իրանական ականի վրա պայթեց և 7-մետրանոց ճեղքվածք ստացավ կառավարվող հրթիռային զենքով «Սեմյուել Բ. Ռոբերթս» ամերիկյան ֆրեգատը (վերանորոգումը 135 մլն դոլար արժեցավ)։ 1991 թվականին Պարսից ծոցում նմանատիպ ճակատագրի արժանացան «Տրիպոլի» դեսանտային ուղղաթիռակիրն ու կառավարվող հրթիռային զենքով «Փրինսթոն» հածանավը։ Առաջիկա ամիսներին այս տեղեկությունը կարող է շատ օգտակար լինել նաև Ռումինիայում տեղակայված ՆԱՏՕ–ի ռազմածովային բազայի անձնակազմի համար։
«Ականի միջադեպից» հետո Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար
Լողացող ուկրաինական ականները մեծ խնդիր են, սակայն Սև ծովում էլ վտանգները քիչ չեն։ Ուկրաինայի ԶՈւ մասնագետներն անմտորեն լողափերի հսկայական հատվածներ ականապատել են հակատանկային ականներով, որոնց փոթորիկը քշում–տանում է, հետո դրանք «արտագաղթում» են, բախվում քարերին և պայթում Օդեսայի ափերի մոտ. մարտի 28-ին երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Իսկ ամռանը Ուկրաինայի ԶՈւ ականներն անկասկած կսկսեն վտանգ ներկայացնել արդեն հազարավոր հանգստացողների և զբոսաշրջիկների համար, որոնց չեն կանգնեցնի նույնիսկ ափին տեղադրված նախազգուշական ցուցանակները։
Լրահոս
0