Առատ ձյունը «ռուլետի» է վերածվել. Գագիկ Սուրենյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել

© Sputnik / Andranik GhazaryanԳագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Գագիկ Սուրենյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լուսանկարն արվել է Սյունիքում՝ Մեղրիի լեռնաշղթայի վրա։ Օգտատերերից մեկն էլ հայտնել է, որ նույն երևույթը տեսել է Ջերմուկում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բնության եզակի երևույթի գեղեցիկ լուսանկար է հրապարակել։
Լուսանկարն արված է Սյունիքում՝ Մեղրիի լեռնաշղթայի վրա։
«Ձնածածկույթի ահռելի բարձրության հետևանքով ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք»,– գրել է օդերևութաբանը։
Բնության գեղեցիկ լուսանկարը հիացրել է Սուրենյանի հետևորդներին։ Նրանք փաթաթված ձյունը համեմատել են բամբակե կծիկի, սպունգի ու ռուլետի հետ։
Սևանից այս տարի կթույլատրվի որսալ 300 տոննա սիգ
Օգտատերերից մեկն էլ հայտնել է, որ նույն երևույթը հանդիպել է Ջերմուկում։ «Ափսոս չնկարեցի»,– գրել է նա։
Սյունիքի մարզի բոլոր նոր ավտոճանապարհները մինչև տարեվերջ կասֆալտապատվեն. նախարար
Լրահոս
0