00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետրոյի Աջափնյակ կայարանը` ճոխություն. ինչ լուծումներ է Երևանի համար առաջարկում քաղաքապետը

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հրաչյա Սարգսյանն ընդգծեց` չնայած մայրաքաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն «տնային աշխատանքները» կատարելով՝ առաջ են շարժվում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա պահին ճոխություն է համարում Աջափնյակ վարչական շրջանում շուրջ 50 մլն եվրո արժողությամբ մետրոյի կայարանի կառուցումը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում արդեն 3 ամիս որպես քաղաքապետ պաշտոնավարող Սարգսյանը խոսել է մետրոյի նոր կայարանի կառուցման, տրանսպորտային համակարգի արդիականացման, շների «միգրացիայի», ինքնակամ շինությունների, բացօթյա առևտրի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ։

Աջափնյակում մետրոյի կայարանն այս պահին ճոխություն է

Մետրոպոլիտենի Աջափնյակ վարչական շրջանում կայարանի կառուցման ծրագրի համար հաշվարկվել էր մոտ 50 մլն եվրո գումար։
Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ ինքը համատեղությամբ հանդիսանում է նաև Երևանի մետրոպոլիտենի խորհրդի անդամ և խնդիրներին ծանոթ է բավական մանրամասն։
«Կարծում եմ, որ այս պահին Աջափնյակ կայարանը մեզ համար ճոխություն է, և այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, ավելի նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ։ Գործող շարժակազմում խնդիրներ ունենք, և ճիշտ չեմ համարում այդ գումարներով ևս մեկ կայարան կառուցելը»,– ասաց Սարգսյանը։
Երևանի քաղաքապետարանն ունի դոնոր կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են ֆինանսական միջոցներ տրամադրել տարբեր ծրագրեր իրականացնելու համար, սակայն ըստ Սարգսյանի` տնային աշխատանքը պետք է հավուր պատշաճի կատարել, հետո միայն առաջ շարժվել։
70-80 տոկոս հավանականությամբ՝ մայիսի վերջին՝ մինչև միասնական վճարման համակարգին անցնելը, մետրոպոլիտենում կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ։ Այն հնարավորություն կտա քաղաքացիներին անկանխիկ վճարման միջոցով` բանկային քարտերով, մուտք գործել մետրո։ Ներկայում քննարկումներ են ընթանում ժետոնների վերաբերյալ, քանի որ մշտապես պատվիրվում է, արտադրվում, գումար ծախսվում։ Նախատեսվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ ժետոնների փոխարեն մանրադրամ գցեն սարքի մեջ ու անցնեն։
Ըստ Հրաչյա Սարգսյանի կանխատեսման` մոտ ապագայում փոփոխությունները տեսանելի կլինեն։

Ապրիլից Երևանում կշահագործվի ավտոբուսային 3 երթուղի

«Տրանսպորտի բարեփոխման հետ կապված, դեռ 2021 թվականին 211 ավտոբուս էինք ձեռք բերել, դրանց տեխնիկական սպասարկման հետ կապված մի փոքր խնդիրներ եղան, ձգձգվեց, այդ պատճառով դրանք չկարողացանք միանգամից օգտագործել։ Փուլային տարբերակով սկսեցինք աշխատել։ Ապրիլի 4-ից կշահագործվի ավտոբուսի 3 երթուղի, ինչից հետո պլանավորվում է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին ևս 3-4 երթուղի շահագործել»,– նշեց Սարգսյանը։
Այս պահին քաղաքապետարանում բանակցություններ են ընթանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցների հաշվին 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար, սակայն դրանք հնարավոր է ավելի քիչ լինեն, քանի որ գները մի փոքր բարձրացել են։ Պլանավորվում է, որ 2 շաբաթում ունենալ ստորագրված պայմանագիր, դեկտեմբերին կամ 2023 թվականի հունվարին 100 հատ ավտոբուս կլինի Երևանում։ 2022 թվականի բյուջեով նախատեսված է ձեռք բերել նաև տրոլեյբուսներ։
Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունը Մարությանի գնալու հետ կապ չունի. ՊՎԾ ղեկավար
Երևանի քաղաքապետը հանրային տրանսպորտի կառավարման հարցում էլ է խնդիր տեսնում։ Այդ գործընթացը թվային ձևով իրականացնելու համար մրցույթ է հայտարարվել, նախագծող կազմակերպությունն արդեն կա` աշխատանքները կլինեն 1.5-2 ամսում, ինչից հետո, մոտավորապես սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կսկսվեն կառավարման կենտրոնի աշխատանքները։ Ծրագրերն ընթացքի մեջ են,և ոչ մի խոչընդոտ այս պահին չկա։
Սարգսյանի խոսքով` տրանսպորտի հետ կապված խնդիրը ոչ միայն շարժակազմի մեջ էր, այլև երթևեկության ճիշտ կազմակերպման։ Այս մասով էլ արդեն ծրագրային լուծումներ կան, ինչպես նաև օրենսդրական նախագիծ է ներկայացվել. փոփոխություններով հնարավոր կլինի համակարգում նաև մասնավոր ընկերությունների ներգրավել։
Միասնական տոմսային համակարգին անդրադառնալով էլ շեշտեց` հայտարարվել է մրցույթ, ներկայում տեխնիկական չափանիշների համապատասխանեցման քննարկման փուլն է։ Մայրաքաղաքում կլինի նաև 10 նոր տիպային կանգառասրահ։

Աղբահանության խնդիր չկա, բայց սանմարքման աշխատանքները չեն բավարարում

Հրաչյա Սարգսյանի կարծիքով Երևանում աղբահանության խնդիր չկա, սակայն այնուամենայնիվ այն ինչ կա, պետք է բարելավել։ Նա անհրաժեշտ է համարում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի որակներն ավելի բարձրացնել, որպեսզի կառավարումն արդյունավետ լինի։
«Քաղաքի սանիտարական մաքրման առումով դժգոհություններ կան, ինքս էլ գոհ չեմ, բայց աշխատանքներն էլ իրականացնում է ընդամենը 300 հոգի։ Մեծ աշխատանք է պետք տանել նաև հանրության հետ, քանի որ 1 մլն բնակիչ, եթե աղտոտի մայրաքաղաքը, ապա այդ աշխատակիցները հնարավորություն չեն ունենա մաքրելու այն»,– ընդգծեց Սարգսյանը և հավելեց, որ ավագանու առաջիկա նիստերից մեկի ժամանակ նախատեսում են ևս 200 հավաքարար աշխատանքի ընդունել։

Ինքնակամ շինությունների քանդման առումով իրավական խնդիրներ կան

Երևանում շարունակում են կառուցվել ինքնակամ շինություններ, քանի որ սեփականատերերը մտածում են, թե արագ կկառուցեն, հետո կգնան օրինականացնելու։
«Այս պահին կան կառուցված ապօրինի շինություններ, որոնց օրինականացման հետ կապված խնդիրներ կան` չափագրման, կոորդինատների ուղղման և այլն։ Հիմա քաղաքապետարանում մանրակրկիտ մշակում ենք հոսքագիրը, թե ինչ տրամաբանությամբ ենք դրանք օրինականացնելու։ Մինչև 2021 թվականը կառուցված այդ ինքնակամ շինությունները հնարավոր է օրինականացնել ու ամեն ինչ սկսել մաքուր էջից։ Այժմ օրենք կա, համաձայն որի ապօրինի շինություններն այլևս չեն օրինականացվելու»,– ասաց Հրաչյա Սարգսյանը։
«Ինքնակամներն այլևս չենք օրինականացնում, պրծավ». քաղաքապետին զարմացրեց վիճակագրությունը
Նա նաև անդրադարձավ այն դեպքերին, երբ քաղաքապետարանը քանդում է ինքնակամ շինությունը, սակայն դատարանի միջոցով տվյալ շենքերի սեփականատերերը շահում են գործերը։ Օրինակ`վերջերս Նոր Նորքում ինքնակամ կառույց քանդվեց, սակայն սեփականատերը դիմեց դատարան ու գործը շահեց:
«Այժմ դատարանը պարտավորեցրել է մեզ օրինականացնել այդ շինությունը, ինչն ինձ համար անհասկանալի է։ Քաղաքաշինական տեսակետից դա ընդունելի չէ, պետք է հաշվի առնվի ոչ միայն շենքի հարկայնությունը, այլև սպասարկումը, հարակից ինչ կառույցներ կան, ավտոմեքենայի ելքերն ու մուտքերը։ Ցավոք սրտի, կան դատարանի որոշումներ, որոնք պետք է իրականացվեն։ Նման դեպքերը մի քանիսն են»,– շեշտեց Երևանի քաղաքապետը։

Մանկապարտեզներում ընդունելության ժամանակ առաջնահերթությունը կտրվի ՀՀ քաղաքացիների երեխաներին

Այս պահին երևանյան մանկապարտեզների հնարավորությունները սահմանափակ են` մոտ 30 հազարի շրջանակում։ Միջինում շուրջ 10-11 հազար երեխա հնարավորություն չի ունենում մանկապարտեզ հաճախել։
Այժմ մայրաքաղաքում մանկապարտեզներ են վերանորոգվում, ԵՄ–ի և ՄԱԿ–ի աջակցությամբ սեյսմիկ և էներգախնայող 14 մանկապարտեզ վերակառուցվում է։ 2022 թվականին մեկնարկել է 6 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում, 2-ն էլ կմեկնարկի։ Եվս 12 մանկապարտեզի տանիք է փոխարինվելու, որպեսզի կանխեն դրանց վիճակի վատթարացումը։
2023 թվականի ավարտին Երևանի ավելի քան 60 մանկապարտեզ կլինի կապիտալ վերանորոգված։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով ՀՀ եկած 34 աշակերտ սովորում է Երևանի դպրոցներում
Հրաչյա Սարգսյանը խոսեց նաև ուկրաինական ճգնաժամի պատճառով ՀՀ ժամանած այն անձանց մասին (ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ - խմբ.), որոնց երեխաներին անհրաժեշտ է մանկապարտեզ գնալ։ Շեշտեց` մի փոքր անարդար կլինի, որ ՀՀ քաղաքացիների շուրջ 11 հազար երեխա հնարավորություն չունենա իր երկրում մանկապարտեզ գնալ և առաջնահերթությունը տրվի օտարերկրյա քաղաքացիների երեխաներին։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներն անվճար են և այդ հնարավորությունից կարող են օգտվել, եթե ծնողներից մեկը գրանցված է Երևանում։

Փողոցային առևտուրը կարող է կանոնակարգվել

Տարիներ շարունակ բարձրաձայնվում է փողոցային առևտրի հետ կապված խնդիրը, որը լուծելու համար, ըստ Հրաչյա Սարգսյանի, օրենքի տեսանկյունից Երևան համայնքն ունի բոլոր գործիքակազմերը, սակայն ստացվում է այնպես, որ դրանք անարդյունավետ են։ Այժմ քաղաքապետարանն օրենքի նախագիծ է ներկայացրել, որը հնարավորություն կտա կանոնակարգել փողոցային առևտուրը։
«Շատ հաճախ այդ անձինք ասում են, որ հացի խնդիր են լուծում, ընտանիք են պահում և այլ պատճառաբանություններ են ներկայացնում։ Փողոցային առևտուրը հիմնականում իրականացվում է այնտեղ, որտեղ մարդկային հոսքը շատ է։ Կարծում եմ` պետությունը պետք է հարկադրանքի մեխանիզմներ կիրառի և համակեցության ճիշտ կանոններ ապահովի»,– ասաց Սարգսյանը։

Տեղի է ունենում թափառող շների միգրացիա

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ը ստեղծվել է այն նպատակով, որ մասնագետները կարողանային ստերջացնել շներին ավելի շուտ, քան դրանք կհասցնեն բազմանալ։ Ըստ քաղաքապետի` կենտրոնի աշխատանքները սկզբում բավականին արդյունավետ էին, սակայն ինչ–որ փուլում որոշակի խնդիրներ առաջացան։
Ներկայում ՀՈԱԿ–ի տնօրենը փոխվել է, կառավարումն այլ կերպ կիրականացվի, այնտեղ մարդիկ կաշխատեն 4 հերթափոխով, որպեսզի շներին ավելի ակտիվ որսան ու ստերջացնեն։
Այս հարցում, բացի ստերջացումից, կա ևս մեկ խնդիր` շների միգրացիան, երբ կենդանիներն այլ քաղաքներից ու գյուղերից Երևան են գալիս։
Քաղաքապետարանը նաև մտադրություն ունի խոսել պաշտպանության նախարարության հետ, որպեսզի որոշ թափառող շներ տրամադրի այդ գերատեսչությանը, որպեսզի սահմանին շներ լինեն։

Երևանում թեքահարթակների մատչելիության առումով համակարգային մոտեցում չկա

Սարգսյանի պնդմամբ` մայրաքաղաքում թեքահարթակների մատչելիության առումով համակարգային մոտեցում չկա, չնայած ՀՀ կառավարության որոշմանը։ Համաձայն դրա` տրամադրվող շինթույլտվություններում նշվում է, որ պետք է համապատասխան թեքահարթակներ լինեն, սակայն դեպքեր և տեղեր են լինում, երբ շինարարական այնպիսի միջավայր է ձևավորված, երբ հնարավորություն չկա փոփոխություններ իրականացնել։
«Ամեն տարի թեքահարթակների կառուցման համար բյուջեից գումար ենք հատկացնում, սակայն ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ եղել։ Օրինակ` փոփոխություններ են արվել այլ տնտեսվարողների կողմից, ու թեքահարթակներն իրենց նշանակությունը կորցրել են»,– նշեց Սարգսյանը։

Վարչական շրջանների համար նախատեսվում է ընդհանուր հայեցակարգ մշակել

Վարչական շրջաններում միասնական հայեցակարգ ունենալու համար պետք է ունենալ քաղաքաշինական ծրագիր, հետո գոտեվորման նախագիծ, ինչից էլ կբխեն մյուս քայլերը։
«Առաջիկա ավագանու նիստերից մեկի ժամանակ կարծում եմ կհաստատենք ու մրցույթ կհայտարարենք, ու կսկսվի «գենպլան» ունենալու աշխատանքները, որոնք 1-1.5 տարի կարող են տևել։ Ելնելով վարչական շրջանների առանձնահատկություններից՝ կկարողանանք հայեցակարգ մշակել կամ այնպես անել, որպեսզի այն միասնական լինի»,– շեշտեց Սարգսյանը։
Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մաքրությունն ապահովող կանանց
Այժմ նախատեսվում է մայրաքաղաքի բազմաբնակարան 4600 շենքի վրա տեղադրել հասցեների միանման ցուցատախտակներ։ Առաջիկայում այս մասով հնարավոր է մրցույթ հայտարարվի։ Երթևեկության կազմակերպման հետ կապված էլ փոփոխություններ են սպասվում` լուսացույցերը կարող են փոխարինվել նորերով` կտեղադրվեն «խելացի» լուսացույցեր։

Երևանի քաղաքապետը ցանկանում է կադրերի մեջ տեսնել բարձր չափորոշիչներին համապատասխանող անձանց

«Հակված եմ այն տրամաբանությանը, որ պետք է բարձր չափորոշիչներ դնել ու փորձել գտնել այն մարդկանց, ովքեր կհամապատասխանեն դրանց։ Քաղաքապետարանում իրականացնում ենք կառուցվածքային փոփոխություններ, և դրանք ես իրականացնում եմ այն ժամանակվանից, երբ դեռ փոխքաղաքապետ էի` 2019 թվականից։ Սոցիալական պաշտպանության ոլորտում եմ փոփոխություններ իրականացրել, սակայն դա ոչ միայն բաժինների միաձուլումն է, նաև գույքագրում է արվել։ Սոցիալական ոլորտի աշխատակիցները նաև վերապատրաստվել են, որոնց մի մասն է համապատասխանել չափորոշիչներին»,– շեշտեց Երևանի քաղաքապետը։
Նրա խոսքով` աշխատակիցներին կրճատելու խնդիր չի դրված, պարզապես պետք է այնպես անել, որպեսզի արդյունք լինի։ Սարգսյանը չի ցանկանում աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ավելի շատ ժամանակ են ծախսում ասելու, որ հնարավոր չէ խնդիրը լուծել, քան փորձում են իրավիճակից դուրս գալու ճանապարհներ գտնել։
Լրահոս
0