00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանության բանակի դուրս բերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրս բերում. Փաշինյան

© Photo : Areg Balayan / press office of the Government of RAԱրցախի ԶՈւ
Արցախի ԶՈւ - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Արցախի ԶՈւ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ադրբեջանական կողմը 2020-ի նոյեմբերի 9-ի դրույթները կամայական է մեկնաբանում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից պաշտպանության բանակի դուրս բերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրս բերում և, ըստ էության, այս պահանջն է Ադրբեջանը ձևակերպում։ Կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին։
«Այն, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է ԼՂ–ն առանց հայերի քաղաքականություն, հիմնավորվում է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով։ Այդպիսին են, օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե եռակողմ հայտարարությունով արձանագրվել է պաշտպանության բանակը ԼՂ–ից դուրս բերելու պարտավորություն։ Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ մնան»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունները վկայում են այն մասին, որ այս դրույթը մտացածին է։ Փաշինյանը նշեց, որ 2021-ի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացված եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բոլոր դրույթները գործնականում իրականացված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի։ Սակայն, Փաշինյանը պնդում է, որ մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ գերիներին վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ասում է, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվել Լեռնային Ղարաբաղից։
Ադրբեջանն իրեն պահում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ. Փաշինյան
Լրահոս
0